Ի տարբերություն հանրապետականների, ընդդիմադիրները ծանոթ չեն ոչ խոշորներին, ոչ մանրներին /վիդեո/
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ռուս-սլավոնական համալսարանի իրավունքի բաժնի վարիչ Լարիսա Ալավերդյանը Մամուլի ազգային ակումբում խոսելով Մաքսային միության մասին՝ նկատեց, որ եթե քննարկումներ անցկացվեին մինչեւ սեպտեմբերի 3-ը՝ այսօր չէր լինի չմարսված զարմանքը
“Քաղաքականության մեջ չեն լինում լավ կամ վատ իրավիճակներ, լինում է արդյունավետ կամ ոչ արդյունավետ կիրառում: Իշխանությունները, այո, տապալել են լավ իրավիճակները, ինչը չի տալիս հնարավորություն ասելու… Ստեղծված իրավիճակը ինձ շատ է հուզում, բայց երբ չկա պատկերացում, թե ինչ է դա, դժվար է մեկնաբանություն կատարել: Ոստի մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ կասկածամտությունը հիմքեր ունի, տառապանքը փորձ ունի: Ասում են չէ՞՝ սատանան մանրամասների մեջ… Հիմա խնդիրը ՄՄ փաստաղթի մեջ է, որի ոչ միայն մարմամասները, այլեւ՝ ոչ խոշոր մասերը չգիտեմ եւ հակառակը”,- ասաց նա:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Միակ” կուսկացության քարտուղար Նաիրա Կարապետյանն էլ փորձեց պատասխանել բոլորին: Ըստ նրա իսկապես տեղեկատվության պակաս կա այս որոշման առնչությամբ: “Մենք թերագնահատում ենք ինքներս մեզ: Մեր արտաքին քաղաքականությունը չի շեղվում ԵՄ ինտեգրվելու ճանապարհից”,- ասաց նա: Նաիրա Կարապետյանի խոսքով, Մաքսային Միությունը միայն տնտեսական ճանապարհ է Հայաստանի համար: Մեր երկիրը շարունակելու է Եվրամիության քաղաքականությունը՝ մարդու իրավունքներ,ժողովրադավարություն եւ այլն:
“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ զարմացավ այն հանգամանքի վրա, որ քաղաքական եւ տնտեսական առումներով Հայաստանը տարբեր տեղերում կարող է լինել: “Չի կարող քաղաքական առումով լինել մի տեղում, տնտեսական` մեկ այլ, իսկ զվարճանքի առումով Բրազիլիայում”,-ասաց նա՝ այդպես էլ չհասկանալով, թե որն է “եւ-եւ”-ը, որն է “կամ-կամ”-ը:
Մանրամասները տեսանյութում: