Գնում ու խնդրում էինք ցարերին

՛՛ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել՛՛ գիտաժողովին մասնակցում էին քաղաքագետներ, Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ՀՀ-ում դեսպաններ:
Ողջունելով ներկաներին` գիտաժողովի կազմակերպիչ ”Գլոբալիզացիայի և տարածաշրջանայաին համագործակցության” վերլուծական կենտոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի շաբաթը, որ շատ կարևոր էր ու այս միջոցառումն էլ դրա տրամաբանական շարունակությունն է:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ ՆԱՏՕ-ն առանձնահատուկ դեր է խաղում տարբեր երկրների անվտանգության գործում: Նա նկատեց, թե շատերի կարծիքով` հակասություն կա Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերություններ ունենալու ու սերտ համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ, ”սակայն ՀՀ-ն օրինակ է այն փաստի, որ այստեղ ոչ մի հակասություն չկա, ու երկու ուղղություններն էլ կարող են շարոնակվել”,-ասաց նա` շնորահակալություն հայտնելով հայ ժողովրդին Աֆղանստանում ու Կոսովոյում դրսևորած վարքի համար:
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն իր հերթին շշետեց, որ ՆԱՏՕ-ն խաղաղապահ առաքելությամբ փորձում է խաղաղություն բերել այս երկրին: ”Բայց դժվար է դա անել, քանի որ ավելի մեծ է այդ երկիրը, քան ձեր երկիրը, բնական պայմանները, հասարակությունը, մշակույթը, դժվար է այդ ամենն այնտեղ իրականացնել”-նշեց նա` միաժամանակ ընդգծելով, որ որոշակի հաջողություններ արձանագրվել են, քանի որ Թալիբանը աջակցություն չի ստանում, ինչպես ստանում էր ավելի վաղ:
”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով ներկայացված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում, հայտնեց, որ մշտապես վեհաժողովի աշխատանքներում Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում էր` Ղարաբաղի մասին ինչ-որ վատ բան ասելու համար:
Նա դժգոհեց, որ երեք պատգամավոր է ընդգրկված այդ պատվիրակության կազմում: Սակայն Պողոսյանի խոսքով` Հայաստանի պատվիրակությունը կարողանում է այնտեղ ձեռք բերած դրականը տեղափոխել ՀԱՊԿ, ինչը բերել է նրան, որ Հայաստանի և ՆԱՏՕ համագործակցությունը օգնել է Հայաստանին ավելի լավ ներկայանալ իր մյուս անվտանգության կազմակերպություններում:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ` ”Հայաստանը միշտ գնացել ու խնդրել է այն կամ այն երկրի ցարին, որ պաշտպանի մեզ, սակայն ճիշտը դա չէ. մենք պետք է համագործակցենք ՌԴ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ,դրանք տարբեր շերտեր են”,-եզրափակեց քաղաքագետը: