04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վախենում էին իշխանությունը կորցնել

 ՛՛Բրյուսելը չհասկացավ մի պարզ բան, որ անհնար է առաջ տանել հարևանության քաղաքականությունը՝ ստորագրել ասոցացման համաձայնագիրը ու միևնույն ժամանակ հավասար պահպանել լավ հարաբերությունները ՌԴ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ եթե լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց չլինի ապագայում, որ կարողանա զսպել ՌԴ-ի ախորժակը, ապա սա վտանգ է նաև Եվրոպայի համար:

Շահնազարյանը  Եվրոպայի սխալներից մեկն է համարում այն, որ Եվրոպան աչք էր փակում այն ամեն ինչի վրա, ինչ տեղի էր ունենում Հայաստանի ներսում: ՛՛Այս քաղաքականությունը պետք է Արևմուտքը վերջ տա, ու համարժեք գնահատական տա, թե մարդու իրավունքների, ազատությունների ոլորտում ինչ է կատարվում ու դադարեցվեն ֆինանսական օգնություն տրամադրել այս իշխանություններին՛՛:

 Նա ընդգծեց, որ Եվրոպան պատրաստ էր Հայաստանին վեց միլիոն եվրո ֆինանսական օգնություն ցույց տալ քայլերի դիմաց, ոչ թե որպես գրպանի փող, իսկ Ուկրաինայի դեպքում գումարը շատ ավելի մեծ էր:

Խոսելով Ուկրաինայի ընտրության մասին՝ կասեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ Շահնազարյանն ընդգծեց. ՛՛Ռուսաստանը վարում է ճնշման քաղաքականություն Ուկրաինայի հանդեպ, բայց դա ոչ թե տնտեսական վտանգներն են, այլ այն գործոնը, ինչը հիմնական է եղել Սերժ Սարգսյանի ճնշման գործընթացում. դա իշխանությունը կորցնելու ճնշումներ էին՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ