06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն չունի /վիդեո/

”ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել” գիտաժողովին ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպիսի անվտանգության համակարգի է անդամակցում: Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց,  որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն չունի, սակայն պատրաստակամորեն համագործակցում է նրա հետ: ”Հայաստանը և ՆԱՏՕ-ն սահմանել են այն շրջանակը, թե որ հարցերում են ցանկանում համագործակցել: Հայաստանը, լինելով անվտանգության մեկ համակարգում, անվտանգության մեկ այլ համակարգի հետ է համագործակցում”,-նկատեց նա, ապա շարունակեց. ”Երբ մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, հասկանում ենք մեկ միասնական կառույց, բայց չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ն 28 երկրներից բաղկացած մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսեսուսի միջոցով: Այնտեղ յուրաքանչյուր պետություն ունի իր շահն ու խնդիրները”:

Ապա քննարկմանը Հելսինկյան ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցրեց, թե ինչպես է ՀՀ կառավարությունը համատեղում Հայաստանի անդամակցությունը  ՀԱՊԿ-ում և ինչպես է տեսնում այդ անդամությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհատական գորոծղությունների ծրագրից հետո:

Հովհաննիսյանի պատասխանը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ