06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը այսօր կհանդիպեն

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վիեննա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Խոսրով Մելիքիչն ասաց` ”արա էտ ինչ ձև ես խոսում նախագահի հետ”

”Կյանքում ինձ երբևէ պաշտոն չեն տվել, նրանք վախենում են ինձնից, այնպես ինչպես ”Բարգավաճը, նույնիսկ ընդդիմադիրները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` պատասխանելով մեղադրանքներին, թե սեպտեմբերի երեքի Մաքսային միությանը միանալու որոշումից հետո նա դարձել է իշխանամետ: Հակոբյանը շեշտեց, որ ինքը նախագահի հետ մի քանի անգամ է միայն հանդիպել ու պատմեց, որ այդ հանդիպումներից մեկը […]

Առաջին տիկնոջ առաքելությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը. “Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության […]

Գարիբաշվիլին` Վրաստանի նոր վարչապետի թեկնածու

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին է ներկայացրել նոր վարչապետի պաշտոնում Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունն առաջարկելու որոշումը կոալիցիան ընդունել էր նոյեմբերի 2-ին։  Եթե նախագահը հաստատի թեկնածությունը, կառավարության կազմն ու ծրագիրը կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը. նոյեմբերի 20-ին կկայանա արտահերթ նիստ, որի ընթացքում պատգամավորները կքվեարկեն նոր կառավարության հաստատմանը կողմ կամ դեմ։

Իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-յան հանրագրում գրում է.  ”Մեկ օրից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա, իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները: Ադրբեջանի զինված ուժերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են թույլ տալիս, ինչին մարտական հենակետում անձամբ եմ ականատես եղել: Հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող […]

Վիեննայում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: 

Կիեւը ձգձգում է ԵՄ պահանջների կատարումը

Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները Բրյուսելում հերթական հանդիպման ընթացքում կքննարկեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Ուկրաինայի պատրաստակամությունը, գրում է РИА Новости-ն: Կայքի աղբյուրը փոխանցել է, որ պաշտոնական Կիեւը ձգձգում է քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման համար ԵՄ պահանջների կատարումը, որոնցից մեկը Տիմոշենկոյի հարցն է: Եվրախորհրդարանի ներկայացուցիչ, Լեհաստանի նախկին նախագահ, ուկրաինական իշխանությունների կողմից “ասոցացման օրակարգի” իրականացման մոնիտորինգով […]

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ՛՛Թաթարստան՛՛ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: 

Հեղափոխություն “ասոցացումից” առաջ

Մեր երկրի ընդդիմադիր դաշտում, կարծես, որոշակի կոնսոլիդացիոն գործընթացային իրավիճակ է ստեղծվել: Այդ է վկայում այս կոնտինգենտի կողմից վերջին օրերին իրականացվող գործողությունների շարքը: ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը խորհրդարանական ընդդիմության կողմից, ակնարկները, թե եթե Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեն հրապարակում, ապա 2 ամսում հեղափոխություն կլինի և այլն: Սրան եթե հավելենք Լևոն Զուրաբյանի կողմից […]

Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը. ՀՀ ԱԺ փոխնախագահ

“Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը”,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի