24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Յանուկովիչի խաղերն ու Սերժ Սարգսյանի կոմբինացիան

”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Ուկրաինայում տեղի ունեցող ցույցերը կարող են իշխանափության բերել: ”Բացառել չի կարելի, եթե անգամ այսօր չբերի նման հետևանքի, ապա այնուամենայնիվ ակնհայտ է, որ 2015 թվականի դրությամբ իշխանությունը լուրջ ուժեղացած կլինի, քանի որ նման խայտառակ քաղաքականությունը, որը վարեց Յանուկովիչը, իր օգտին չի աշխատելու մինչև 2015 թվականի նախագահական ընտրությունները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ հասարակական ճնշման ազդեցության տակ Հայաստանը ՄՄ-ին անդամացելու որոշումից հրաժարվի, իսկ Ուկրաինան վերսկսի Եվրաինտեգրման քաղաքականությունը, Սաֆարյանը պատասխանեց. ”Հայաստանի պարագայում դիմադրության ռեսուրս չկա, և ընդհանրապես տարբեր են Հայաստանն ու Ուկրաինան իրենց քաղաքական զարգացումներով:

Հայաստանի պարագայում զարգացումների այլ ընթացք, որը կբերի Եվրաինտեգրման ուղղության վերականգնմանը, մի պարագայում է հնարավոր, եթե այդ մասին Եվրոպան պայմանավորվի Ռուսաստանի հետ` ի թիվս այլ հարցերի, իսկ Հայաստանն էլ կարողանա ունենալ ազատության այդ աստիճանը”: Սակայն նա վստահ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց համար ազատության աստիճան ստեղծեն:

Ուկրաինան, Սաֆարյանի դիտարկմամբ, ինքն իր համար այդ ազատությունն ստեղծող երկիր է: ”Դրան գումարվում է Եվրոպայի և Արևմուտքի հզոր աջակցությունը, որը եղանակ է փոխում և նաև ուղղություն”:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամագրվել Մաքսային միությանն, ապա մեր զրուցակիցը դա հավանական չի համարում: ”Թերահավատ եմ, որ Եվրոպան թույլ կտա Ուկրաինային խլել նման մեթոդներով ու ձևերով, քանիցս` 2004, 2005 թվականներին ”նարնջագույն” հեղափոխության շրջանում Ուկրաինայի պարագայում Արևմուտքը ցույց է տվել, որ իր համար ռազմավարական կաևորության երկիր է, և, ըստ էության, չի թողնի արտաքին քաղաքականության հետ նման խաղը, որը խաղում է Յանուկովիչը ռուսական ճնշման տակ”:

Անդրադառնալով սոցցանցերում հնչող այն տեսակետին, թե Ուկրաինայի իրավիճակը տեսնելով`Հայաստանի իշխանությունը հեռատես գտնվեց, Ստյոպա Սաֆարյանը շեշտեց. ”Հեռատեսության խնդիր չկա, կա դիմադրողականության խնդիր:

Ուկրաինան կարողացավ ավելի երկար դիմադրել, և տվյալ պարագայում բացարձակ տեղին չէ խոսել Հայաստանի իշխանությունների հեռատեսության մասին: Իրականում երկու երկիրն էլ փորձում էին ժամանակ ձգել, խոստանալ Ռուսաստանին, որ կնայեն Մաքսային միությանը միանալու խնդիրը, բայց սպասում էին, որ դա կանեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, իսկ Հայաստանն ավելի շուտ հանձնվեց”,-եզրափակեց ”Ժառանգության” ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ