27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը լռելու պատճառ ուներ

”Ուկրաինան Եվրոպայի ամենախոշոր երկիրն է այսօր, երբ 2000-3000 հոգի դուրս են գալիս մայթ, դա չի նշանակում, որ հասարակությունն ընդվզում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին անդամ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` ի պատասխան հարցի, թե ինչու Ուկրաինայի դեպքում հասարակությունն ընդվզեց, իսկ Հայաստանի դեպքում` ոչ:

Ըստ Եղիազարյանի` եթե Ուկրիանան ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, ապա կընկներ ծանրագույն վիճակի մեջ: ”Նրա տնտեսության` ծանր ու թեթև արդյունաբերության արտադրանքի 60-70 տոկոսն իրացվում է ՌԴ-ում, ինչի հաշվին թոշակներ են տալիս, հոգում են մարդկանց կարիքները, դրանք Եվրոպայում մրցունակ չեն, և բնական է, որ Եվրոպայի հետ ինչ-որ բան ստորագրելուց հետո տնտեսությունը կընկներ կոլապսի մեջ”:

Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ եթե Հայսատանն էլ ստորագեր, ապա ավելի վատ վիճակի մեջ կընկներ: ”Փոքրիկ Հայաստանն ընդհանրապես դիմադրողականությունից զուրկ է: Տնտեսությունը վատ վիճակի մեջ է, մենք ամենավատ տնտեսությամբ երկրների տասնյակի մեջ ենք, և ստորագրելու դեպքում մի քանի օրերի ընթացքում կհայտնվեինք եվրոպական երկրների ագրարային կցորդի կարգավիճակում: Եվրոպայում մենք ”ճ” կլասի երկիր էլ չենք”,-կարծում է նա:

Դիտարկմանը, թե Ուկրաինայի ընդդիմությունը  վարչապետին ու իշխանությանը ”ամոթ, ամոթ” վանկարկումներով դիմավորեց, իսկ մեր գրեթե ամբողջ ընդդիմությունը լռում է, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. ”Ես կոնկրետ ՀԱԿ-ի մասով կարող եմ ասել` ինչու ելույթներով չզարդարեց ՀԱԿ-ը, քանի որա այնտեղ գրագետ մարդիկ են ու հասկանում են` ինչումն է հարցը: Սերժ Սարգսյանը մի խնդիր է, որ պետք է հրաժարական տա, երկրի ապագան ուրիշ խնդիր է”: 

 Հիշեցնենք, որ Ուկրաինան ևս կասեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և հասարակությունն արդեն մի քանի օր է` բողոքի ցույցեր է անում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ