03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ կստորագրվի դեկտեմբերի 2-ին

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` Գյումրիում տեղի ունենալիք երրորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային տնտեսական ֆորոմին, որին Հայաստան սպասվելիք այցի շրջանակներում մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջինս ելույթ է ունենալու` շեշտը դնելոով տնտեսական խնդիրների վրա: ”Ինչի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան և այդ հարցերի պատասխանները կարելի է ակնկալել, որ կստանանք”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Վերջինս նշեց, որ բացի դրանից կնքվելու է նաև համաձայնագիր Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացման վերաբերյալ: ”Ինչը ես շատ դրական եմ գնահատում, քանի որ հնարավորություն կտա ՌԴ-ում ապրող երիտասարդ հայերին իրենց ուսումը կազմակերպելու հայրենիքում, ոչ թե Մոսկվայում”:

Հարցին, թե Մաքսային միության հետ կապված որևէ պայմանագիր կստորագրվի` ըստ Հովհաննիսյանի, նա պատասխանեց. ”Բնականաբար, ենթադրվում է, որ որոշակի ճանապահային քարտեզի վերաբերյալ   համաձայնագիր կսորագրվի կամ որևէ համատեղ հայտարարությամբ հանդես կգան, որովհետև, ի վերջո, խոսքը գնում է ՌԴ նախագահի այցի մասին, այլ ոչ թե եվրասիական հանձնաժողողի պատասխանատու Վիկտոր Խրիստիենկոյի մասին”:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Վ. Պուտինի այցը մի անգամ արդեն հետաձգվել է: ”Այցը պետք է լիներ անցյալ տարվա աշնանը` խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չէր գալիս, քանի որ Հայաստանը պետք է կողմնորոշվեր իր դիրքորոշմամբ Մաքսային միության հետ կապված”:

Քաղաքագետը հավելեց, որ պատահական չէ, որ ՌԴ նախագահը հենց Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո է գալու Հայաստան, և մասնավորապես Գյումրի: ”Սրա նպատակն է ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու է”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ