02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինայի նախագահը դիմել է ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Նա ասել է, որ մոտ ժամանակներս ինքը ծավալուն հարցազրույց կտա հեռուստատեսությամբ եւ կպատասխանի բոլոր հարցերին:

“Իսկ այսօր ես կցանկանայի ընդգծել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի: Եւ իմ քաղաքականությունը այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական: Բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, այն բանի հավաստումն է, որ մենք գնում ենք եվրոպական ճանապարհով”,- ասել է նա:

Նա նշել է, որ ոչ ոք իրենցից չի խլում եվրոպական Ուկրաինայի երազանքը:

“Ցանկանում եմ, որպեսզի մեր մեծ ուկրաինական ընտանիքում խաղաղություն ու հանգստություն լինի: Ես երբեք որեւէ քայլ չեմ անի՝ ի վնաս Ուկրաինայի եւ մեր ժողովրդի: Ուկրաինայի քաղաքացիների կամքը իմ ցանկացած որոշման համար որոշիչ է եղել, կա եւ կլինի”,- ասել է Յանուկովիչը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ