17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանայք շարժվում են նախագահական /վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ կանայք, ովքեր  “Հայ մայրերն արդարություն են պահանջում”, “Մի թալանեք մեր զավակներին”, “Մենք Սոսե ենք” ցուցապաստառներով շարժվելու են դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Նրանց պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում  նշեց, որ այլեւս չեն պատրաստվում հանդուրժել ռեժիմի կողմից իրականացվող անարդարությունները.”Ժողովրդից լսում եմ` գազը կտրում են, լույսը կտրում են, հացերները թանգացնում են: Ժողովրդի աղքատի փողը վերցնում են բերում աղքատին ողորմություն են տալիս : Մենք ենք մեր երկրի տերը, էս երկիրը չենք տալու իրանց, մեր երկրից չենք գնալու, ու հասնելու ենք իշխանափոխության”,-ասաց նա:

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ժողովրդին այս վիճակի հասցրել է քրեաօլիգարխիկ համակարգը.”Ես ազատամարտիկ եմ և այդ կանանցից յուրաքանչյուրը , որ խոսումա, ես գիտեմ մարտադաշտից: Նրանք հայրենիքի և ազգի համար են իրենց կյանքը զոհասեղան հանել: Թող էս իշխանությունը լավ հասկանա` մեր դեմ ուժ չհանի: Դրանց մայրերի լվացքից այդքան ջուր չի թափվել, որքան մեր ձեռքից արյունա թափվել”:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ