17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Նրանք քաղաքական բանտարկյալներ են՛՛

 ”Քաղաքական հետապնդում է իրականացվում Վարդան Պետրոսյանի նկատմամբ: Տեղի է ունեցել ահավոր դժբախտություն, եղել են զոհեր, բայց դա եղել է դժբախտ պատահար, և խափանման միջոցը որպես կալանք ընտրելը խոսում է այս իշխանությունների որակի մասին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նա հայտարարեց, որ ինչպես Վարդան Պետրոսյանը, այնպես էլ Շանթ Հարությունյանն ու նրա հետ կալանավորվածները քաղաքական բանտարկյալներ են:

՛՛Ինչն էր խանգարում, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը լիներ ուղղակի չբացակայելու ստորագրությունը: Որևէ տրամաբանություն այստեղ չկա, մանավանդ որևէ հիմք չկա, որ նա պետք է թաքնվի քննությունից կամ խանգարի՛՛:

Շահազարյանը շեշտեց, որ նման քաղբանտարկյալ է նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ապա հավելեց, որ շուտով քաղբանտարկյալների թիվը կավելանա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ