04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը վերահսկում է ՛՛Բարգավաճ Հայաստանին՛՛ եւ ՀԱԿ-ին

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սեպտեմբերի երեքից ՀՀ-ը թևակոխել է մի փուլ, որն ամենաօրհասականն է մեր պետականության համար՝ մեր անկախ պետականության պատմության ընթացքում: ՛՛Հայտարարելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ ըստ էության մանդատ տվեց ՌԴ-ին՝ կառավարելու Հայաստանը՛՛,-այսօր լրագրողներին ասաց նախկին ազգային անվտանգության նախարար, նախկին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս վստահ է, որ նախագահի հայտարարությունը՝ միանալ Մաքսային միությանը, հակասահմանադրական է և դրանից հետո պետք է ձևավորվեր մի խորհուրդ, որը  պետք է անմիջապես բարձրացներ Սերժ Սարգսյանի պաշտոնակության հարցը:  

Ապա Շահնազարյանը անդրադարձավ ներքին մարտահրավերներին ու նման հայտարարություն արեց. ՛՛Այսօրվա մեր Ազգային ժողովը բացառությամբ մի քանի պատգամավորների՝ ամբողջովին վերահսկվում է ՌԴ-ի կողմից, մի մասը Սերժ Սարգսյանի միջոցով, մյուս մասը՝ հանձինս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի միջոցով:

Մինչև սեպտեմբերի երեքը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն իրենց ողջ գոծունեությամբ հանձնվել էին Մոսկվային, և փոխանակ պահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը՛՛:  

ՀԱԿ նախկին անդամը նկատեց, որ երբ բոլոր դեպքերում, երբ այդ ուժերը մեղադրում են Սերժ Սարգսյանին որևէ բանում, այդ նույնի մեջ կարելի է  մեղադրել նաև իրենց: ՛՛Քրեաօլիգարխիկ իշխանություն ու ընդդիմություն ունենք, իսկ այդ հրաժարական պահանջողները իրենց բոլոր որակներում գտվում են նույն հարթության մեջ, ինչ-որ իշխանությունը ՛՛,-ասաց նա:

Շահնազարյանը ընդգծեց նաև, որ ոչ միայն իշխանությունը սեպտեմբերի երեքից հետո դարձավ պրոռուսական և հիմա իրականացնում է Ռուսաստանի բոլոր հրահանգները, ՛՛ապա այդ այսպես կոչված ընդդիմությունը ի սկզբանե հենց այդպիսին էր: Դրանք հայաստանածին ուժեր չեն, այս իսկ պատճառով ԲՀԿ-ը ու ՀԱԿ-ը երբեք պաշտոնակության հարց չեն բարձրացնի՛՛,-նշեց նա:

Դավիթ Շահնազարյանը հայտնեց նաև, որ նման ռուսամետ ուժեր կան նաև խորհրդարանից դուրս, որոնք ևս փորձում են առաջ քաշել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, և այդ ուժերին հաջողվել է մոլորության մեջ գցել որոշ ազատամարտիկների, ովքքեր չհասկանալով՝ բարձրացնում են Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ