27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սփյուռքահայ գործարարը դատի է տալիս Հայաստանի կառավարությանը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հայց է ներկայացնում ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն /ICSID/ ընդդեմ ՀՀ կառավարության: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գործարարն ԱՄՆ-ից տեսակապի միջոցով այս մասին տեղեկացրեց լրագրողներին։ Նա նշեց, որ թեեւ դա իրեն ցավ է պատճառում, սակայն ինքը չի վստահում ՀՀ իրավական համակարգին:

“Ես կառավարությունից պահանջելու եմ  ոչ միայն վճարել վնասը, որը ես կրել եմ, այլ համակարգը փոխել, քանի որ ես որպես սփյուռքահայ ներդրող, միակ տուժողը չեմ”,- ասաց նա` նշելով, որ պետությունը պարտավոր է պաշտպանել ներդրողների իրավունքները: Ըստ Է. Խուդյանի` երեք տարի է` իրենք դիմում են տարբեր մարմինների` ՊԵԿ-ին, դատախազությանը, արդադատության նախարարին, ԱԺ-ին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, նախագահին:

“Այսինքն՝ երեք տարվա մեջ փորձել ենք ամեն ինչ, և տարիուկես առաջ ներկայացնում ենք այն պլանը, որ գործընկերները ընկերությունը թալանում են, սակայն դատախազության հովանավորչությունը թույլ չի տալիս, որ աշխատանքները ճիշտ կատարեն։ Տուժել են սփյուռքահայեր, պետությունը, բայց ազդեցություն կա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր մաս են կազմում այս թալանին, և խոսում են կեղծ սնանկության մասին”,- նշեց գործարարը:

Ասուլիսին ներկա էին նաեւ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը, ովքեր նշեցին, որ նրա կրած վնասների մոտավոր չափը կազմում է 6-10 մլն։

Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք միջազգային կենտրոն են դիմում, քանի որ  ծանր հանցագործության բացահայտումն արհեստական ձգձգվում է,  քանի  գործում անձեռնմխելի անձինք կան, որոնք հովանավորվում են գլխավոր դատախազության կողմից։

“Դատախազության անգործություն է, որոշ անձանց կողմից խտրական վերաբերմունքը և հովանավորչությունը, հենց այդ պառճառով էլ Խուդյանը ստպված է դիմել միջազգային կենտրոնին”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ