22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքի և ՛՛գենդեր՛՛ տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն:

1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը  ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով:

Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը:

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ:

Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ՛՛,- ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ