12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը լավ վաճառվել է Արևմուտքին /վիդեո/

”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով` հայ ժողովուրդը շատ ավելի իմաստուն է, քան ուկրաինական հասարակությունը և հենց սա է պատճառը, որ նա չըմբոստացավ Մաքսային միությանն անդամակցությանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե արդյոք ընդդիմությունը մեղավոր չէր սրանում, Մանուչարյանը պատասխանեց. ”Դուք ուզում եք ասել` ընդդիմությունը լավ վաճառվել է Արևմուտքի՞ն, որպեսզի կարողանա արևմտյան բոլոր […]

Թույլ չենք տա, որ իշխանությունները խաղան մեր ազգի ճակատագրի հետ. կին ազատամարտիկ

Քիչ առաջ մեկնարկեց ազատամարտիկների հերթական համահավաքը, որը ինչպես ամեն հինգշաբթի բացեց ազատամարտիկ, նախկին հեռուստահաղորդավար Սուրեն Սարգսյանը: Այս անգամ ևս  համահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Սուրեն Սարգսյանի խոսքով.”Այս  իշխանությունների շնորհիվ ծաղկում է ժողովրդական բանահյուսությունը: Վառ ապացույցը մեր իշխանություններին նվիրված մեր քաղաքացիներից մեկի գրած հումորային բանաստեղծությունն է, որի տողերից են .”Երկիր մատնել […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ […]

ԵՄ-ի եւ Մոլդովայի միջեւ տեղի է ունեցել Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը

Վիլնյուսում այսօր կայացել է Եվրոպական միության եւ Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրման արարողությունը։ Մոլդովական կողմից ավելի քան 900 էջից բաղկացած փաստաթղթի յուրաքանչյուր էջ ստորագրել է արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Իսկ ահա պաշտոնական նախաստորագրման արարողությունը տեղի կունենա վաղը, երբ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կդնեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն […]

Ուկրաինան կանդամակցի՞ Մաքսային միությանը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հավանական է համարում, որ Ուկրաինան, որ կասեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, միանա Մաքսային միությանը: ՛՛Ճիշտ է` Ուկրաինայի դեպքում հստակ հայտարարություն չի եղել, որ գնալու է Մաքսային միություն, բայց հնարավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա նկատեց, որ Եվրաինտեգրման գործընթացի կասեցման պատճառը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հաշվարկներն էին: ”Առաջին հերթին […]

“Հայաստանը եւ Եվրախորհուրդը” թեմայով քննարկում Դանիայում

Նոյեմբերի 27-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ «Հայաստանը եւ Եվրախորհուրդը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Դանիայում Հայաստանի դեսպանության եւ «Եվրոպական շարժում» դանիական հասարակական կազմակերպության կողմից: Քննարկման թեմաներն էին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ԵԽ Նախարարների կոմիտեում Ավստրիայի նախագահության գերակայությունները, Դանիայի եւ Եվրոպայի Խորհրդի փոխհարաբերությունները, որոնք ներկայացրեցին համապատասխանաբար ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Դանիայում Ավստրիայի դեսպան […]

Պուտինի պոռնիկ … բախում կառավարության մոտ /վիդեո/

Այսօր ՀՀԿ –ական Սուսաննա տատիկը կառավարության շենքի դիմաց ելույթ էր ունենում` Վիլնյուսում մեկնարկած գագաթնաժողովի կապակցությամբ: Ողջունելով ՀՀ նախագահի որոշումը` տատիկը բղավում էր. “Խնդրում եմ Վիլնյուսի ժողովուրդ, սիրով ընդունեք մեր նախագահին` հայրենասերին, Ղարաբաղի դիրքերում կռվածին …  Փառք ու պատիվ իրեն: Այսօրվա գագաթնակետի ժողովը պետք է վերջանա դրական` սպասում եմ անհամբեր….”: Տատիկի ելույթը ափերից հանեց կառավարության մոտ […]

Նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Նախկին պաշտոնյային սպառնում է մինչեւ երեք ամսվա ազատազրկում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նախաքննության տվյալներով`Սերդյուկովը նախարար եղած ժամանակ նախարարության բյուջեի հաշվին հրահանգել է ավտոճանապարհ կառուցել: այսինքն` ծառայության փոխարեն զինվորները ստիպված են եղել աշխատել ավտոճանապարհի կառուցման վրա: Այսպիսով, նախկին նախարարը պետական բյուջեին […]

Ս. Սարգսյանի փոխարեն Րաֆֆին լիներ, էպոսագետը, թե Տեր-Պետրոսյանը…/վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ով էլ լիներ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն, սեպտեմբերի երեքին նույն որոշումն էր ընդունել` միանալ Մաքսային միությանը: ”Լիներ Սերժ Սարգսյանը, թե այլ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նա այն որոշումն էր ընդունելու, որ ընդունել է նախագահը, այլ ելք չկա”,-այսօր ասուլիսում ասաց Իսկանդարյանը: Դրա պատճառն այն է, որ […]

Միեւնույնն է` փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ. փորձագետ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդադառնալով այսօր կայանալիք Վիլնյուսի Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասել է, որ եթե անգամ համագործակցության որեւէ փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի եւ Եվրամիության միջև, այն կլինի միայն բարի ցանկությունների ինչ-որ մի գրավոր արձանագրություն: Նրա կարծիքով` միեւնույնն է, թե այնտեղ ինչ կկատարվի` որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի