14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որոշ անհատներ թող իրենց չգերագնահատեն

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր 2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խոսելիս այն որակեց անվստահելի փաստաթուղթ:

՛՛Ներկայացված բյուջեն չի կարող ապահովել բարեկեցիկ ապրելակերպ ու նվազագույն  գոյատևում, այն ամբողջովին հիմնված է բլեֆի, ստի ու ապատեղեկատվության հիման վրա՛՛,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա հերքեց տարածված տեսակետը, թե ԲՀԿ-ի պայքարը կոնկրետ անհատների դեմ է: ՛՛Մեր պայքարն անհատների դեմ չէ, որոշ անհատներ թող իրենց չգերագնահատեն՝ մտածելով, որ իրենց դեմ անհատական պայքար ենք մղում, այլ մենք ունենք հստակ մշակված տնտեսական քաղաքական ծրագիր, որ հնարավորություն կտար հաղթահարել տնտեսական անկումը՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ԲՀԿ-ը պաշտոնի դիմաց կհամաձայնի կոալիցիա մտնել, ապա Զոհրաբյանը շեշտեց. ՛՛ԲՀԿ-ը դուրս է եկել կոալիցիայից և դա հերթական ապատեղեկատվությունն է՛՛:  

Խմբակցության քարտուղարը նկատեց, որ խմբակցությունում երկու տեսակետ կար, որ բյուջեի քվեարկության ժամանակ բոյկոտեն և հեռանան դահլիճից, սակայն քանի որ դա ևս ապատեղալտվություն կառաջացներ, իրենք չեն բոյկոտելու, այլ դեմ են քվեարկելու: 

Դիմելով ԿԲ նախագահի տեղակալին՝ Զոհրաբյանը հիշեցրեց Ներսես Երիցյանին իր` նախարար լինելու տարիները. ՛՛Տվյալ պաշտոնյան նախարար աշխատած տարիներին պիտի հիշեր իր ՛՛փառապանձ քաջագործությունների՛՛ մասին, և դա պիտի բավարար լիներ այս ամբիոնից գոնոռը զսպելու համար, այլապես այնպես պատասխան կստանա, որ իր մանկապատանեկան էնտուզիազմը չի բավարարի այդ պատասխան գոնե համարժեք կամ ադեկվատ պատասխան գտնելու համար՛՛,-ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ