07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտե՞ղից եք կուտակել

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 2014թ-ի պետական բյուջեի նախագծի մասին իր ելույթը սկսկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախաբանով, որտեղ խոսվում է դատական համակարգում խախտումների մասին:

Փոստանջյանը նշեց, որ բյուջեի նախագծով կառավարությունը փորձ է անում շարունակել պաշտոնավարել: ՛՛Հիմա ես կասեմ կառավարության, մեզ ներկայացրած այն փաստաթուղթը, որով նրանք փորձում են շարունակել պաշտոնավարել: Կառավարությունը մերն են, բայց մերը չեն՝ օտար են:

Նստեք և լռեք, քանի որ մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք, ձեր կարծիքը չի հետաքրքրում մեզ: Ձեր կարծքիը ինչպես ղեկավարել երկիրը, տնօրինել, մեզ չեն հետարքրում՛՛,-հայտարարեց նա: Զարուհի Փոստանջյանը առաջակեց այս իրավիճակից դուրս գալու համար 2014թ-ին ապստամբություն իրականացել: ՛՛Ի՞նչ պետք է մենք անենք՝ պարզ է, մեր նկատմամբ ինչպիսի վերաբերմունքը է՝ պարզ է:

Ի՞նչ պետք է լինի մեր օրակարգում, մեր օրակարգը ապստամբությունն է, այս կառավարությանը պետք է հեռացնել, հեռացնել, իսկ ոմանց պատժել, նրանց տեսնել բանտախցերում, բայց ոչ հեռացնել ՀՀ-ից: Ձեզնից ոմանց տեղը բանտախուցն է, նաև այն պատգամավորների, որ պետք է կողմ քվեարկեն՝ գնացեք ԱԺ-ից՛՛,-ասաց խմբակցության ղեկավարը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձյլ կոռեկտության կոչ արեց Փոստանջյանին:  ՛՛Այդքան երիտասարդ, գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտեղի՞ց եք կուտակել ձեր մեջ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ