07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Խելքի աշեցեք /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2014 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին նիստին հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ “Համատարած կոռոպցիա”` այսպես էին իրենք անվանել բյուջի այս նախագիծը: Ըստ Զուրաբյանի` այս բյուջեն ՀՀ քաղաքացու ոչ մի խնդիր չի լուծում:

՛՛Արտաքին պարտքի չափը փաստորեն գերազանցել է օրենքով նախատեսված չափերը, ինչը լուրջ սպառնալիք է դառնում նոր փոխառություններ կատարելու և երկրի ընդհանուր վճարունակության համար: Իբր այս երեք պատճառները քիչ էին, առաջին ընթերցմամբ քննարկման ավարտից հետո պայթեց մի նոր սենսացիոն բում, որը ցույց տվեց, որ ի դեմս այս կառավարության մենք գործ ունենք խարդախ ու արկածախնդիր խմբակի հետ՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, ապա պարզաբանեց.

՛՛ Խոսքը վերջերս բացահայտված գազային ավանտյուրայի մասին է: Պարզվում է, որ ՀՀ կառավարությունը վերջին երկու տարում կուտակել է 300 մլդ դոլարի պարտք՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ, առանց դրա մասին տեղյակ պահելու հանրութանը, ԱԺ-ին: Փաստորեն ՀՀ կառավարությունն իր վրա վերցերել է ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել պետբյուջեի օրենքով՝ ոչ 2011, 2012, 2013 թվականնեին: Բացի այդ կուտակվել է արտաքին պարտք, որը նույնպես որևէ օրինական ձևակերպում չունի, ինչը բացի իրավական հետևանքներից ավելի է ծանրացնում պետական պարտքի՝ օրենքով սահմանված լիմիտի հարցը՛՛:

ՀԱԿ ղեկավարը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, իսկ նրանց, ովքեր կողմ կքվեարկեն այս նախագծին նա այսպես դիմեց. ՛՛Կողմ քվեարկելով հանցակից եք դառնում հայ ժողովրի դեմ կատարվող հանցանքին՛՛:

Ուշագրավ է, որ Զուրաբյանի ելույթի ժամանակ խմբակցությունից միայն Ստեփան Դեմիրճյանն էր ներկա: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի ու Նիկոլ Փաշինյանի տեղերն ազատ էին: Դե արի ու մի ասա` խելքի աշեցեք, ՀԱԿԿ-ում սիրում են, չէ ժողովրդական բանահյուսությանը դիմել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ