Ավելի վատ է լինելու
՛՛Այս բյուջեի նախագիծը փաստեց, որ մեր երկրի առջև ծառացած սոցիալական մարտահրավերները ոչ միայն հաղթահարելու շանս չունեն, այլև դրանք ավելի են շատանալու՛՛,-այսօր խորհրդարանում բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթւոմ ասաց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ Համաշարխային բանկի ներկայացրած պատկերի հետ իրենք համաձայն են, և անբավարար կեցվածք որակեց կառավարության գործունեությունը: ՛՛Եթե հետևելու լինենք համաշարխային բանկի տված գնահատականին մեր սոցիալական-տնտեսական քաղաքականությանն, ապա պիտի հաստատենք, որ երկրում բացակայում է բավարար տնտեսական վիճակն ու մրցակցությունը, այն վերաճել է օլիգարխիկ կարգով արվող տնտեսության ու սպառնում է մեր երկրի ապագային՛՛,-ասաց Մինասյնաը:
Նրա խոսքով՝ երկրում չի իրականացվում այն քաղաքականությունը, որ տարիներ շարունակ հայտարարվում է մեծամասնության կողմից: ՛՛Այն աշխատատեղերի ստեղծումն է, որը փաստացի ՀՀ քաղաքացիներն պետք է հանի վատ վիճակից, սակայն քաղաքացիներն ավելի վատ վիճակում են հայտնվել, քան տարիներ առաջ:
Երրորդ գնահատականն այն է, որ քանի դեռ ՀՀ տնտսությունը հիմնված է այնպիսի անվստահելի գործողությունների վրա, որոնք չեն ստեղծում նոր արժեքներ, աշխատատեղի ստեղծման ու կապիտալի բարելավման ուղղությամբ, ակնկալել, որ կբարելավվի վիճակը, սուտ է ու կեղծ՛՛,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը:
ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց, որ արտերկրից ներդումների ծավալը նվազել է, իսկ դա նշանակում է հասարակության անդամների կողմից խոր հիսթափություն իշխանության նկատմամբ ու գործազրկության թվի աճ:
Մինասյանը հավելեց, որ ՀՅԴ-ը դեմ է քվեարկելու 2014 թվականի բյուջեի նախագծին: