27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաբարձրը իտալացի պատգամավորների աշխատավարձն է

Իտալացի պատգամավորների աշխատավարձը Եվրոպայի այլ երկրների պատգամավորների աշխատավարձերից ավելի բարձր է, տեղեկացնում է  gazeta.ru-ն: Մադրիդի համալսարանի պրոֆեսոր Պաբլո Օնատեն հաշվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի տվյալները: Համաձայն դրանց` իտալացի պատգամավորներն ամսական ստանում են 11.700 եվրո եւ եւս 4.000 եվրո հավելյալ աշխատանքի համար: Երկրորդ տեղում են գտնվում գերմանացի պատգամավորները, որոնց եկամուտը 7.700 […]

“Նամակ ռուսաց թագավորին” ոճով գրված աղերսագիրը”. Նախախորհրդարան

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ. Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր «անկախական» դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել  կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ:  Սա ի վերջո հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն […]

Ե՞րբ են վերջին անգամ հանդիպել ներկա եւ նախկին նախագահները. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ի աղբյուրների տեղեկացմամբ, եթե նախկինում երկրորդ-երրորդ նախագահների միջեւ “տուն գնալ- տուն գալ” կար` խիստ անհրաժեշտ դեպքերում (Նոր տարի, էքստրիմ վիճակներ, որոշ արարողություններ), ապա վերջին նախագահական ընտրություններից հետո այդ “շարժը” դադարել է, չհաշված երկրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային քամու նման երեւալն ու անհետանալը. հիշենք` նա անգամ չմասնակցեց ֆուրշեթին:  Վերջին հանդիպումը երկու նախագահների միջեւ տեղի […]

Հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ

”Ոստիկանության համապատասխան ծառայության ղեկավարները հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկել խնդիրը, նրա հետ ձեռք բերել պայմանավորվածություն,”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայանության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:  Նշենք, որ ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նրանից պաշտպանություն խնդրելով իր և ընտանիքի անդամների համար: Փոստանջյանին անհանգստացրել էր Խաչիկ […]

Սերժ Սարգսյանը ընդունե՞ լ է ազատամարտիկների առաջարկը

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ուրբաթ կհրավիրվի կլոր սեղան, որին կմասնակցեն այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ում հետ վերջին մեկ ամսվա ընթացքում հանդիպել են ազատամարտիկները: Henaran.am-ի հարցին` կլոր սեղանին կմասնակցի արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ազատամարտիկները հայտարարել էին, որ նրան որպես ՀՀԿ առաջնորդի նույնպես հանդիպելու են: Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ […]

Սամվել Ալեքսանյանը ներում է … մենք համբերությունից դուրս կգանք ու կատաղած առնետի նման դրանց կգզգզենք” /վիդեո/

Սվետլաննա Դավթյանը այսօր “Ծածկած շուկայի” համար անցկացվող  հերթական ակցիայի ժամանակ հայտարարեց, որ “Փրկենք հուշարձանը օլիգարխից ” նախաձեռնության անդամները պարզապես չարիքի մարմնացում են և բարերար Սամվել Ալեքսանյանը  այնքան մեծահոգի է գտնվում, որ շարունակ ներում է նրանց: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սվետլաննա Դավթյանը նշեց.”Անգամ այս չարերի նկատմամբ Ալեքսանյանը բարի ա, ասում ա` ոչինչ մեր ժողովուրդնա, կարողա ուղղվեն, […]

Պետք է պատրաստ լիներ … /վիդեո/

Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանի համար զարմանալի չէ ԵԽԽՎ-ում ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը:  ”Ես այնպիսի երկրից եմ գալիս, որտեղ նորմալ են նման երևույթները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եթե քաղաքական գործիչը նման վարքագիծ է դրսևորում, պետք է պատրաստ լինի նաև քննադատությունների: ”Մեկը, ով […]

Որտեղից պիտի իմանայի. նախկին մարզպետն իր նոր պաշտոնից

”Որտեղից պիտի իմանայի, որ ինձ պիտի նշանակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն, ով այսօր նշանակվել է Ոստիկանապետի խորհրդական: ”Ես ունեմ փորձ ոստիկանության համակարգի ոլորտում և իմ փորձն եմ ներդնելու այնտեղ”,-հավելեց ոստիկանապետի խորհրդականը: Հարցին, թե ինչպես է աշխատելու, որպեսզի վերացնի ոստիկանության համակարգի ”բացերը”, նախկին մարզպետը չմանրամասնեց, խնդրեց հետևել իր աշխատանքին: 

Ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում. Շարմազանովը` Զ. Բալայանի նամակից

”Ես չեմ կարծում, որ Արցախի հերոսի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին իմ մեկնաբանության կարիքն ունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին: Շարմազանովը միայն հետևյալ խորհուրդը տվեց երիտասարդներին: ”Երիտասարդությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նամակի ամբողջ տեքստը, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ […]

Սիրիայում առեւանգված Կարմիր խաչի աշխատակիցներից երեքն ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներից, որոնք առեւանգվել էին Սիրիայում, 3-ը ազատ են արձակվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 անդամին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի