12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Արի ստեղ Գագո”. հայ մայրերը նորից նախագահականի մոտ էին/վիդեո/

Այսօր Ազատության հրապարակից` նախագահական նստավայր իրենց բողոքն արտահայտող կոչերով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլու այցելությունը Հայաստան` բոյկոտեցին ազատամարտիկ կանայք և նրանց սատարող հայ մայրերը:

Կանայք նշեցին , որ հուղարկավորության են գնում: Նրանք իշխանափոխություն են պահանջում և իրենց հետ նախագահական նստավայր տարան սև դրոշակ, որի վրա ՀՀ նախագահի պատկերն էր:

“Մենք քաջ տոհմի զավակներ ենք` իմացիր”,-երգելով կանայք հատեցին Մաշտոցի պողոտան և շարժվեցին դեպի Բաղրամյան 26:

Սակավաթիվ` մինչև 10 մարդուց բաղկացած երթը հանգրվանեց նախագահականի դիմաց: Կանայք գետին գցեցին դրոշը և տրորեցին: Նույն պահին ոստիկանության աշխատակիցներից մեկը նկատեց, որ նրանք բոլորը իր “Շահումյանի կադրերն” են:

“Արի ստեղ Գագո, արի ստեղ Մկոյան”,-բացականչեց ազատամարտիկ Զոյան.”Ես քեզնց չեմ վախենում, ինչ պիտի անես` շատ-շատ բռնես տանես…..դէ փորձիր…”:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ