05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ եւ ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից եւ միջազգային կազմակերպություններից:

Հանդիպման օրակարգում էին Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:

Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջեւ համագործակցության խթանման, տնտեսության բնագավառում տարածաշրջանային եւ միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել շուրջ 70 միջոցառումներ` նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ եւ աշխատանքային խմբերի նիստեր:

Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ էին եւ արդյունավետ:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար համատեղ մամուլի ասուլիսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ