02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ախռանիկով կամ առանց ախռանիկ` առաջին դեմքերը Ազատության հրապարակում/վիդեո/

Այսօր կայացած ազատամարտիկների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև կայացած կլոր սեղան-քննարկմանը առաջարկվեցին երիրը այս իրավիճակից իշխանափոխության ճանապարհով դուրս բերելու տարբերակներ: “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես ներկացարեց հստակ և բավականին հավանական տարբերակ. ”Եթե մենք մի հռչակագիր կազմենք շատ համառոտ, այդ հռչակագրի տակ պետք է ստորագրեն կուսակցությունների ներկայացուցիչները ու միայն առաջին դեմքերը, որովհետև մենք ունենք կուսակցություններ, […]

Ինչու հիմա ակտիվացավ Տեր-Պետրոսյանը /վիդեո/

”Հիմարություն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով քաղաքագիատական շրջանակներում տարածված տեսակետը, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ակտիվացումը կապված է Արևմուտքի հետ: Ըստ որոշ քաղաքագետների` Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, որտեղ նա առաջարկում էր նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, ապա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը արտաքին ուժերի կողմից ազդակներ էին ուղղված Հայաստանին` Մաքսային […]

Ազատամարտիկների և կուսակցությունների համագործակցությունը վերաճում է գործնական քայլերի

Այսօր ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախաձեռնությամբ երրորդ անգամ կայացավ ազատամարտիկների և ընդդիմադիր քաղաքական ուժերի կլոր սեղան-քննարկումը: Քննարկումը բացեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը. “Մենք մեր համակիրներին կոչ ենք անում գալ հավաքվել, որ համահավաքը փոխակերպվի հանրահավաքի: Մենք անպայման կհասնենք մեր ուզածին,այսինքն՝ իշխանափոխության: Մեր հետագա քայլերը  կախված են նաև  իշխանությունների պահվածքից”,-նշեց ազատամարտիկը: “Ազգային անվտանգություն”  կուսակցության ներկայացուցիչը նկատեց, որ ազատամարտիկների երեկվա […]

Թուրքիան հերքել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին լուրերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն ասել է, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարություն չի արել, որ իրենք պատրաստվում են բացել Սահմանը Հայաստանի հետ եւ դրա համար փորձում են Ադրբեջանի համաձայնությունը ձեռք բերել, փոխանցում է apa.az-ը։ “Թուրքիան ցանկանում է Կովկասում խաղաղության հաստատում։ Մեր երկիրը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի օկուպացումը դադարեցնելուն զուգահեռ քայլեր […]

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Իրանը փակել է Բիլյասուվար-Ջուլֆա անցագրային կետը, փոխանցում է apa.az-ը: Ավելի քան 200 ադրբեջանական տրանսպորտային փոխադրամիջոց եւ մոտ 1000 քաղաքացի չեն կարողանում անցնել իրանական կողմ: Բիլյասուվարի անցագրային կետի պետի տեղակալը հայտնել է, որ իրանական կողմը ոչ մի կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Փորձեր են արվել բացատրություն ստանալ, սակայն դրանք դեռ անարդյունավետ են: Ադրբեջանում Իրանի դեսպանատունը նույնպես […]

Ով է ֆինանսավորում Շանթ Հարությունյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ուշացած չի համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի երկուսին կայանալիք այցը:  ”Այդ այցը ցույց է տալիս, թե երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը շարունակվում է”,-այսօր լրագրչողների հետ հանդիպմանն ասաց Բաբուխանյանը: Ինչ վերաբերում է Գյուլիստանի պայմանագրին ու Զորի Բալայանի նամակին, ապա պատգամավորը հայտնեց, որ օրերս ՌԴ-ում մասնակցել է այդ մասին կոնֆերանսի: ”Եղան […]

Տեր-Պետրոսյանը լավն էր, հետո վատացա՞վ ու փչացա՞վ

”Նախագահի հրաժարականի դեպք մենք ունենք: Խոսքը վերաբերում է 1997-ին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Բայց այն ժամանակ նախագահի հրաժարականը գրեթե ոչինչ չփոխեց, քանի որ իշխանության եկան ցածրորակ ՀՀՇ-ականները, որոնք մի օրում դարձան երկրապահ, հետո` ՀՀԿ-ական”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող անձանց պահանջի մասին: Հայրիկյանի խոսքով` […]

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման որոշումը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայացրած որոշումները, որոնք վերաբերում են նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիպմանը: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորական նամակի մեջ: Նամակում Օբաման անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: “Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ հետ, որպեսզի օգտագործենք այս պատմական հնարավորությունը բանակցությունների միջոցով, հակամարտությունը […]

Միջադեպ ԱԺ-ում. Սերժիկ, Լյովիկ…/լրացված/

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը: Քննարկման ժամանակ սակայն պատգամավորը հասցրին միմյանց վիարվորել:   ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` ասաց` Լյովիկ: Նշենք, որ Զուրաբյանը խոսում էր այն դեպքերի մասին, երբ ցույցերի ժամանակ […]

Հայտնվելու են Նաիրի Հունանյանի վիճակում

՛՛Ազատամարտիկները երեկ բավական մանրամասն ներկայացրին իրենց մոտեցումները, պետք է արագացնեն այն ամենն, ինչ ենթադրում է, քանի որ երիտասարդությունն արդեն ժամանակ չի թողնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նկատեց, որ ազատամարտիկների խնդիրը միայն իշխանության փոփոխութունը չէ, այլ համակարգի: ՛՛Բավարար չէ տապալել մի իշխանություն, Հայաստանն արդեն դա տեսել է, 1991-ին դա այլափոխմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված