14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխանափոխությո՞ւն …

” ”Քաղաքացիական պայմանագրի” տեքստում մեզ համար ընդունելի են ընտրությունները, սակայն տեքստում նաև հղում ունենք արած ”թավշյա” հեղափոխության մեթոդին` որպես քաղաքական ժողովրդավարական պրոցեսների միջոց։ Թեկուզ որ մենք ուզում ենք և մեր վերջանական խնդիրը նա է, որ ձևավորվի ընտրություններով իշխանության փոփոխության մեխանիզմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան դիտարկմանը, թե ստացվում է, որ իրենց հիմնական խնդիրը ընտրություններով իշխանափոխություն անելն է:

Նա ընդգծեց, որ ”Քաղաքացիական պայմանագիրը” ոչ միայն ընտրություններով պետք է իշխանության հասնի, այլև ընտրություններով հեռանա իշխանությունից` սեփական պարտությունը ընդունելով։

”Սա շատ կարևոր պահ է, որ ցանակացած պրոցեսում պետք է հասկանանք, որ նույնիսկ հեղափոխական գործընթացներիից հետո կամ առաջ տեղի են ունենում ընտրություններ, որովհետև եթե այսօր այս իշխանությունը հրաժարական տա, հաջորդ քայլով ի՞նչ ենք անելու՝ ընտրություններ են չէ՞ լինելու”:

Փաշինյանը նկատեց նաև, որ կուսակցություն ստեղծելու որոշում չի կայացվել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ