23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայտարարություն Դավութօղլուի այցի կապակցությամբ

Դատապարտում ենք պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը: Եթե Թուրքիան շարունակելու է նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը եւս պետք է առաջ քաշի իր նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հետեւանքների վերացում եւ փոխհատուցում, հայկական տարածքների ապօրինի օկուպացիայի վերացում:

Խուսափելու համար անհատական բողոքի  ակցիաներից և այս հարցում մեր հասարակության միասնականությունը ցույց տալու նպատակով՝ «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի դեմ նախապես այլ վայրում  նախատեսված իր բողոքի ակցիան տեղափոխում է Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև, դեկտեմբերի 12-ին ժամը 9:30-ին՝ համատեղելով այն այլ կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունների բողոքի ակցիաների հետ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ