21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազատ սեռական հարաբերությունների քարոզ` ԵՊՀ-ու՞մ. հակառակորդը` ՀՀԿ-ն /վիդեո/

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի ուսանողական խորհրդի նախագահ Աստղիկ Աբրահամյանը նախաձեռնել էր ստորագրահավաք “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով: Հիշեցնենք, որ վերջինս դասավանդում է նույն ամբիոնում:

Անի Զախարյանը այսօր խոսեց տեղի ունեցածի առնչությամբ, անդրադառնալով նաև վկայակոչված այն հանգամանքին, որ ինքը ազատ սեռական հարաբերություններ է քարոզել համալսարանի ներսում: Զախարյանը նշեց, որ իր և իր ուսանողների միջև միշտ էլ  նորմալ, մարդկային հարաբերություններ են եղել և նման քարոզի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Անի Զախարյանը նշեց, որ ինքը չի դասավանդել Աստղիկ Աբրահամյանին, մինչև վերոհիշյալ իրադարձությունները չի ճանաչել: Նրա կարծիքով այս ամենը կապվում է նրա քաղաքական գործնեության հետ.”Ես լուրջ քաղաքականություն եմ մտել ու բնական է, որ նման երևույթները կլինեն”,-ասաց նա:

Որպես քաղաքական հակառակորդ, որը կարող է իր գործնեությանը խոչընդոտելու նպատակով նման սադրանքներ հեղինակել` Անի Զախարյանը դիտում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ