07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ներսես Երիցյանի շուրջ սկանդալ է հասունանում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին դուր չի եկել ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերը ,որ վերաբերում էին ՀՅԴ-ին: Նշենք, որ երբ նիստերի դահլիճում քննարկվում էին պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի փոփոխությունները, իր եզրափակիչ ելույթում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պարոն Երիցյանը որոշ մտքեր արտահայտեց ՀՅԴ-ի վերաբերյալ:

՛՛Պարոն Երիցյանը խոսում էր այն մասին, որ պարզ է, որ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը կողմնակից է ողջ տնտեսությունն ազգայնացնելուն, ազգային դարձնելուն, ինչ եմ ուզում ասել, մենք շարունակ խոսում ենք պետության հեղինակության, պետականության, պետական ինստիտուտների մասին՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանն ու հավելեց.

՛՛Սա միայն աբստրակտ վերացական հասկացողություններ չեն, պետությունը նաև կոնկրետ մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են, այդ թվում՝ ԿԲ նախագահի տեղակալ, նախկին նախարար պարոն Երիցյանը, և եթե այս պաշտոնները զբաղեցնող մարդը տեղյակ չի, չգիտի՝ Հայաստանում գործող հիմնական կուսակցություններից մեկի տնտեսական քաղաքականության դրույթների, տնտեսական գաղափարախոսությանը, ապա դա ինքնին արդեն պետականության վարկաբեկում է, պետական ինստիտուտների իջեցում: Մարդ, որ զբաղեցրել և զբաղեցնում է նման բարձր պաշտոն, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը՛՛,-եզրափակեց ՀՅԴ քարտուղարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ