31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարար գործընկերոջը՝ Արմեն Մովսիսյանի գնահատականը պրոֆեսիոնալ չէ. կենացները քաղցրանում են /վիդեո/

՛՛Նման հարցի չեմ կարող պատասխանել, ինչ է նշանակում ավելի լավ է, չգիտեմ: Որպեսզի կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայեմ, գները նայեմ : Չեմ կարծում, որ նման գնահատական տալը պրոֆեսիոնալ մակարդակի վրա հնարավոր է, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են, թե որն է տվյալ դեպքում ավելի լավ տնտեսական տեսանկյունից՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում […]

Սերիալը շարունակվում է . Կարեն Ավագյանի գրասենյակի հայտարարությունը

Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։  Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր […]

Մատնանշեց Սերժ Սարգսյանի սխալները/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը դրվագ առ դրվագ  անդրադարձավ անցած տարի Հայաստանի կողմից վարված արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես խոսելով երկրի գործող նախագահի սխալների մասին՝ Կարապետյանը նկատեց. “Իրանի ուղղությամբ, թեւ միջազգային հանրության կողմից վերջին զարգացումները բավական հուսադրող էին եւ դրանցից պետք է օգտվեր, որեւէ զարգացում չեղավ: Ավելի, տասը  տոկոսի առջեւտրաշրջանառության […]

Քոչարյանի ակտիվությունն այլ նպատակ ունի

“Հայաստանի երկրորդ նախագահի տարեմուտի հարցազրույցը ոչ թե երկրի ծանր վիճակի պատճառով էր, այլ նրա ակտիվությունը ուրիշ նպատակ ունի՝ ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո”,-լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա, Քոչարյանի հիմնական թիրախը “օֆշորի լավագույն մասնագետը” չէ /վարչապետ Տիգրան Սարգսյանը-հեղ./: “Թիրախը Սերժ Սարգսյանն է: Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. ” Րաֆֆի քաղաքական ֆիասկոն ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը՝ չնայած անցյալ տարվա սկիզբը նրան քաղաքական խոսուն հեռանկար էր խոստանում։ Նախագահական ընտրություններից հետո՝ Հովհաննիսյանը զարմացած էր, որ ոչինչ չանելով՝ այդքան ձայն է ստացել։Հետո՝ իրականության զգացումը կորցրեց, իրեն նախագահ հռչակեց, բայց երդվելու ու կառավարություն ձևավորելու […]

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը

Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ասոցացման համաձայնագրի հրապարակման մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել էր Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Փաստաթղթում ասվում է. “Կողմերը Ասոցացման համաձայնագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում կշարժվեն ազատ առեւտրի գոտի հիմնելու ուղղությամբ”:

Կգա օրը, ու Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահի պաշտոնից…

”Կգա օրը, ու Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահի պաշտոնից:Ու այդժամ այսօրվա նիզակավորները կտեսնեն, որ ոչինչ դեպի դրականը չփոխվեց:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Ռոբերտ Քոչարյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Կարեն Դեմիրճյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ ԱՆտոն Քոչինյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Նիկիտա Զարուբյանը:………………………………………………..ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ դաշնակցությունը: Որովհետև մեր շարժու՛մն է, մենք գործ չունենք մտածելու հետ”,- […]

Դե՛, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է. Զարուհի Փոստանջյան

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Րաֆֆին ընտրեց Հայաստանը: Եվ մենք բարեբախտություն ունեցանք ծանոթանալու, շփվելու: Նրա որոշումներն ընդունվում, ընկալվում են օրհնված ակնածանքով և, ի վերջո, դառնում բոլորինս: Նա դժվար բացահայտելի մարդկանցից է, ում մեջ ապրող լեգենդը թույլ չի տալիս հասկանալ նրան մինչև վերջ: Նա բազմիցս լսել է. ”դե՛, եկար, այժմ […]

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տեղադրել, որում մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու […]

Դա չի լվացվի /վիդեո/

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ է տալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտադրություններy եզրակացնել ոչ թե նրա ասածներից, այլ նրա քայլերից:Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը չբացառեց, որ Քոչարյանը ցանկանա վերադառնալ քաղաքականություն:  Հնարավոր է, որ առաջին ու երկրորդ նախագահները համագործակցեն. ”Գոնե տեսանք, որ 2011-ից հետո ինչպիսի համագործակցության ձգտում կար Կոնգրեսի կողմից ԲՀԿ-ի հետ, մնացածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի