17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է. Գրիգորիչը ճակատին է ասում

”Շատ դրական եմ համարում, բայց սկզբունքորեն դեռևս չգիտեմ, թե ինչի շուրջ են հավաքվում, ինչ սկզբունքներ ու ինչ ծրագրեր ունեն: Դեռևս հանդիպումներ են հենց այդ նպատակով, թե ինչպիսի անհամաձայնություններ ձեռք կբերեն և ինչ քաղաքական որոշումներ կկայացվեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ գնահատելով ԲՀԿ-ի ու մյուս ուժերի ակտիվ հանդիպումները:

Հարցրինք` իշխանությունը չի վախենում այս համագործակցությունից: ՛՛Քաղաքականության մեջ վախկոտները տեղ չունեն: Քաղաքականության մեջ այդ բառն ընդհանրապես գոյություն չունի: Կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքական դաշտում գործեն, յուրաքանչյուրն ունենա իր ուրույն դերակատարումը՛՛,-ասաց:

Իսկ այն, որ որ ԲՀԿ-ն նման կեցվածք է ընդունել, նշանակո՞ւմ է, որ ամբողջությամբ կտրվել է իշխանությունից.

՛՛Ոչ, նման բանը ոչնչի մասին չի խոսում, որովհետև դեռևս ձևավորված չէ այն ծրագրային մոտեցումը, որ հանգույց կդառնա ոչ իշխանական ուժերի համագործակցության համար՛՛,-համոզված է ՀՀԿ փոխնախագահը:

Գուցե ԲՀԿ-ն դեռ ՀՀԿ-ի հետ է, հարցրինք: ՛՛Ես ոչինչ չեմ համարում: Մեզ հետ ամբողջ ժողովուրդն է, որի հետևանքով մենք այստեղ ենք: ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ է, եթե կոալիցիա են լինում, նշանակում է՝ մեր հե՞տ են, դա այդպես չէ:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունը և եթե դա համընկնում է  որոշակի գործողությունների հետ, կարող է բանակցել ու համաձայնության գալ ու որոշ իրողությունների մասնակից դառնալ՛՛:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի ակնարկին, թե ”որոշ դատարկ դհոլներ փորձում են ՛՛սեպ խրել՛՛ այս համագործակցության մեջ.

՛՛Ես հարվածային գործիքներին եմ տիրապետում, այնպես որ բոլոր գործիքներին չեմ տիրապետում, իսկ դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին մի հարցրեք:

Ես չեմ սիրում այդպիսի ենտատեքտսով բառեր, երբ ես խոսում եմ, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում իմ ասելիքն ամրապնդելու համար՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ