21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշեցում /վիդեո/

”Ի գիտություն ադրբեջանցի և թուրք իշխանությունների՝ այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ ՛՛քանի դեռ չի լուծվել Արցախյան հիմնախնդիրը և տարածքները հետ […]

Լուսանցքում հայտնված գործիչներին չի մեկնաբանում /վիդեո/

Այսօր ԱԺ ոչ իշխանական ուժերը համաձայնել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախաձեռնությանը՝ ԱԺ քառօրյայում քննարկել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՀԿ-ը վերաբերում այս նախաձեռնությանը: Շարմաղանովը նշեց, որ դա իրենց իրավունքն է։ Լրագրողները մեջբերեցին Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, […]

Ընդդիմությունից չի սպասում /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դրական է գնահատում ընդդիմության քայլերը: “Իրենք՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ լավ աշխատում են խորհրդարանում: Այսպես ծայրահեղ ընդդիմադիր ուժերի քայլեր ես չեմ տեսնում իրենց գործողություններում”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ պատգամավորը չի կարծում, որ ընդդիմությունը այս պահին կարող է հեղափոխություն հեղինակել: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Շարմազանովը ոչ հաշվարկել է ԲՀԿ-ի քայլերը, ոչ էլ ցանկություն ունի /վիդեո/

 Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Հարցին, թե կուսակցությունում Կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել, նա պատասխանեց. ՛՛Կառավարության հրաժարականի պահանաջը դեռևս չորս ուժերը չեն էլ հաստակեցրել։  Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված […]

՛՛Երանի եմ տալիս մեզ, որ այդպիսի նախագահ ունենք, բայց…՛՛ /վիդեո/

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարագին դեմ չէ, սակայն դեմ է դրա պարտադիր բաղադրիչին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Սակայն հուշարձանագետը չի մասնակցում ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ակցիաներին, քանի որ պայքարի փողոց դուրս գալու ձևը իր համար չէ: ՛՛Ինձ գիշերն այս գործերիս համար չի հերիքում, բացի այդ որ դուրս են գալիս ու պայքարում, […]

Դաշնակցությունը կպահանջի՞ նախագահի հրաժարականը /վիդեո/

՛՛Սրանք արդեն այն խոսակցություններն են, որոնք մեր ներսում էլ ենք ունենում: Մենք մեր մոտեցումն ունենք՝ կապված դրսի հետ էլ, ներսի հետ էլ: Հիմա պարոն Զուրաբյանն իր մոտեցումն է ասում, մենք մերը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքն էլ է կարծում, որ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը պետք […]

՛՛Անկանխատեսելի կարող է լինել՛՛

՛՛Բոլոր դեպքերում սա քաղաքական մոտեցում է, համաձայն որի  բոլորի համար էլ անհասկանալի է, որ կառավարությանը ներկայացրած անվստահությունն ըստ էության նաև որտեղ է ուղղված՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ խոսելով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունից: Բոստանջյանը համաձայն է, որ կառավարության գործունեությունը որոշում է երկրի նախագահը, սակայն այն, որ այս ուժերը պահանջում են […]

ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ն այս հարցում կհամագործակցեն իշխանության հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ի առաջարկները ընդունվել են և իրենց խմբակցությունը կմասնակցի հանձնաժողովի  աշխատանքներին: ՛՛Մեզ համար կարևոր է, որ ընդունվի այս հանձնաժողովի ստեղծման աշխատանքների նախագիծը, իհարկե իշխանությունը շատ վատ արեց, որ մեր առաջարկը մերժեց, բայց եթե իրենք բերեցին նախագիծ, որտեղ մեր […]

Պայքարը կշարունակվի, բայց ոչ Րաֆֆու առաջնորդությամբ

՛՛Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, իր համակիրների հետ ունեցած հավաքում, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՛՛պայքարը դեռ շարունակվում է, և ստեղծված ճգնաժամից կարող է փրկել միայն ՛՛համազգային կոնսոլիդացիա՛՛»: ՛՛Համազգային կոնսոլիդացիայի՛՛ մասին վերջին շրջանում բավականին ակտիվ խոսում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն ամբողջական պայքարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը նախագահական ընտրություններից մեկ տարի անց, […]

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանի մոտ են

ԱԺ իշխանական և ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Նրանք քննարկում են ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից առաջրկված գազի հետ կապված հանձնաժողով ստեղծելու հարցը: Նշենք, որ նախորդ քառօրյային ԱԺ կոալիցիան մերժեց ոչ իշխանական ուժերի նման նախաձեռնությունը: Իսկ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք որոշակի առարկումներ ունեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի