21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունն անտեսում է Արծվիկ Մինասյանին

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամներին իրենց ծավալած պայքարի համար: Մինասյանը նշեց, որ մարտի յոթին Ֆինանասների նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունը որոշակի ձևերով ոչ օրինական վարքագիծ է դրսևորել:

՛՛Պետք է բոլորս հասկանանք, որ ՀՀ սահմանադրության համաձայն քաղաքացին իր դժգոհությունն արտահայտելու բոլոր իրավունքներն ունի՛՛,-նկատեց նա:

Մինասյան շեշտեց, որ ԿԲ-ին, մի քանի նախարարությունների գրավոր հարցում է ուղարկել Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, սակայն կառավարությունն անտեսում է  նույնիսկ պատգամավորին ու չի պատասխանել: 

՛՛Կառավարութունը տարբեր օղակների միջոցով պարտադրում է ֆոնդեր ըտրել և պահումներ կատարել, նա արդեն անտեսում է ԱԺ պատգամավորի գրավոր հարցը, փետրվարի յոթին նամակ եմ ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Արդարադատության ու Ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին՝ առ այն, որ ՍԴ-ի որոշումից հետո հարկավոր է այս մարմինները իրականացնեն էլեկտրոնային հաշվետվությունների ծրագրում այնպիսի փոփոխություններ, որպեսզի աշխատողները հնարավորությւոն ունենան իրենց կամքն արտահայտել, առ այսօր պաշտոնական պատասխան չկա: Լինելով ԱԺ պատգամավոր հայտարարում եմ այս բոլորը ՍԴ-ին են ներկայացվելու, միացեք մեզ մարտի 22-ի մեծ հավաքին, որտեղ իրենց դժգոհություններն են արտահայտելու մեր քաղաքացիները՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ