03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը”

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի  ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին հանձնվեց առողջական լուրջ խնդիրներով:   Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը:

ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած անմարդկային  վարքագիծը նորից ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի: Կրկին խախտվեցին մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում` Ժնեւյան 4-րդ կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները: 

Ողջ մարդկության համար վտանգավոր սպառնալիք է ատելության քարոզչությունը ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով, որի գլոբալ մակարդակով կանխարգելմանն ուղղված քայլերն ու գնահատականները կարող են կանխել հակամարտությունների սրումը, ողբերգությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսևորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ: 

Իսկ ո՞րն է Ադրբեջանի վարքագիծը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները: 

Չնայած վերջերս Եվրոպական հանձնաժողովը իր զեկույցում անդրադարձել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից մշտապես բացասական վերաբերմունքին, և խորհուրդ է տվել Արդրբեջանի ղեկավարությանը ձեռնարկել պատշաճ քայլեր հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար, բայց միևնույն է, Ադրբեջանը շարունակում է աչքի ընկնել  ռասիզմի և անհանդուրժողականության վարքագծով:

Ես հույսով եմ, որ ինձ կմիանան քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից կոչ անելու ՀՀ քաղաքացու խոշտանգման փաստը դարձնել միջազգային հանրության լայն քննարկման առարկա, ներկայացնել այն ողջ աշխարհին և օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարած անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:

Մարդկության առջև ծառացած մարտահրավերների ներկայիս ժամանակաշրջանում մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, սակայն միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում: Ինչպես ասել է Նելսոն Մանդելան. «Մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն:»

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ