09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սուքիաս Ավետիսյանը Բագրատյանին հանցագործության մեջ մեղադրեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ մարտի 22-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական քաղաքական չորս ուժերը և “Դեմ եմ” շարժումը հանրահավաք են հրավիրել: ՛՛Մենք նպատակ ունենք դարձնել ծավալվող շարժում և հույս ունենք, որ այն կվերածվի մայդանի՛՛,-նշեց նա: 

Բագրատյանի հայտարարությանն արձագանքեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Նախ նա նշեց, որ այս օրերին հանդիպում են ոչ իշխանական ուժերը, և իշխանությունը շատ լավ գիտի՝ ով ում հետ ինչու է համագործակցում և երբ: Ապա դիմելով Բագրատյանին՝ Ավետիսյանն ասաց.

՛՛Մայդանի մասի հիշեցնում է մի մարդ, ով ժամանակին պարծենում էր, որ ուկրաինական կառավարությունում խորհրդատու է, միգուցե Ձե՞ր խորհուրդների շնորհիվ է Ուկրաինայում նման իրավիճակ ստեղծվել՛՛:

Պատգամավորը հորդորեց բոլոր քաղաքական գործիչներին շատ զգույշ լինել՝ մայդանի մասին խոսելիս: ՛՛Որևիցե մեկը մայդանում որևէ լավ բան չի տեսել, հանցագործություն է դա համարվում՛՛,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ