03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեխակներս ում նվիրեմ … իսկ Տեր-Պետրոսյանը ձեռք չկմեկնեց /վիդեո/

”Պարոն Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարների տարբերությունը հերթական անգամ ընդգծվեց: Այդ մարդը գնաց ողջունելու, բարևն էլ Աստծունն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգական՛՛Անահիտ Բախշյանը` անդրադառնալով ՛՛մարտի 1-՛՛ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան մի քանի վայրկյանանոց հանդիպմանը: Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի մեկի հանրահավաքից հետո մոտեցավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս այդքան էլ սիրալիր չընդունեց նրան: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հարազատ ոճով՝ […]

Պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը կհրաժարվի դոլարից

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհրաժարվի ԱՄՆ-ի դոլարից, եթե իր դեմ պատժամիջոցներ սահմանվեն, գրում է “ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ”: Նա ասել է, որ պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արտարժույթների անցնել, իր վճարային համակարգը ստեղծել: Նա ասել է, որ իրենց այլ լավ տնտեսական հարաբերությունների շնորհիվ Ռուսաստանը կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից: […]

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարությունը

Հանուն եւրոպական ապագայի եւ ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տեւած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ  ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը: Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի եւ հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարեւան երկրի […]

ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը

Եվրամիությունը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը: Եմ-ն սպառնացել է Ղրիմում “նույն իրավիճակի շարունակման դեպքում” դադարեցնել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի եւ վիզաների շուրջ բանակցությունները: Եվրոպացի դիվանագետները, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ղրիմում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար, կոչ են արել մինչեւ մարտի 6-ը հարթել իրավիճակը, գրում է Коммерсант-ը:

Ռուսաստանը մարտահրավեր է նետել աշխարհին և սրանից հենց ինքն է տուժելու. Դավիթ Շահնազարյան

Այսօր կայացած քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և “Համաձայնություն” կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեցին  Ուկրաինական իրադարձությունների  և  Ղրիմում տեղի ունեցող զարգացումների մասին: ” Մայդանից հետո իշխանությունները Ուկրաինայում փոխվեցին և զարգացումները տեղափոխվեցին Ղրիմ: Ղրիմը բավականին էքստրիմալ կարագավորում է ուկրինական խնդրի համար:Կիևում տեղի ունեցող գործողությունները տեղափոխվեցին Ղրիմ և ինձ համար դա սպասելի է”,-նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը […]

ՀՐԱՏԱՊ. Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից. ուկրաինական զլմ-ներ /լրացված/

“Եվրոմայդանի” ակտիվիստ Միխայիլ Լեբեդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Դոնի Ռոստովում` սրտի կաթվածից, գրում է LB.ua-ն: Ակտիվիստը հղում է անում իր ընկերոջը, ով աշխատում է Ռոստովի սրտաբանական հիվանդանոցում: Համաձայն այդ տեղեկատվության` մարտի 3-ին, տեղի ժամանակով 23.00-ին Յանուկովիչը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթվածով, որտեղ էլ մեկ ժամ անց […]

Օբաման քննարկել է Ռուսաստանի “հետագա մեկուսացման” ճանապարհները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացման հետագա հնարավոր քայլերը, գրում է Газета.ru-ն: Ըստ այդմ` պատժամիջոցները պետք է ստիպեն Ռուսաստանին կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել ռազմական համագործակցությունը, ինչպես նաև առևտրային և ներդրումային […]

Ադրբեջանն աղավաղում է Խոջալուի իրադարձությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից: “Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: […]

Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթ` Եվրախորհրդարանում

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը, փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող և Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթով հանդես է եկել Ավստրիան ներկայացնող պատգամավոր Էվալդ Շտադլերը: Ելույթում մասնավորապես ասվել է. “Այս ամիս Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ ժողովուրդը և աշխարհի հայերը նշում են Արցախի ազատագրական շարժման 26-րդ տարեդարձը։ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղը, […]

Կորսված շանս /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նկատեց` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատիվ է տվել ՀԱԿ առաջնորդին, խմեցրել եւ ասել, որ իրեն գովաբանի: Քաղաքագետի կարծիքով, Տեր-Պետրոսյանը Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատողներից մեկն է եղել: “Հիմա ինչպես է գովաբանում Քոչարյանի մտերիմին, մտածել է պետք, մտորեք”,-ասաց Շաքարյանցը:  Քաղաքագետը զարմանում է, որ խոսում են Ծառուկյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի