25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գաղջ մթնոլորտի եւս մի պատճառ

՛՛Հայաստանում գաղջ մթնոլորտի պատճառններից մեկն այն է, որ իշխանությունը, կառավարությունը՝ քրեական հետապնդման լծակները օգտագործում է քաղաքական հետապնդումներ իրականացելու համար՛՛,- կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքը հիմնավորելու համար նշեց, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է, ապա խնդրեց հիշել, որ ակցիաներից հետո նա խնդիրը ներկայացնելու համար հանդիպեց վարչապետի հետ, ապա խոստումներից չբավարարվելով` կրկին ակցիաներ սկսեց, որից հետո հանդիպեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Պատգամավորը հարցրեց` մինչև երբ են ՀՀ կառավարությունն ու իշխանությունը շարունակելու նման քաղաքական հետապնդումնները։  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չնայած Վոլորդյա Ավետիսյանի հետ պայմանավորվածություն է եղել, բայց նրա դեմ քրեական գործը քաղաքական նպատակներ չի հետապնդել։

՛՛Իրոք հայտնի դեպքերից հետո Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպում է տեղի ունեցել, ստեղծել ենք աշխատանքային խումբ, հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել որոշումներ ընդունելու համար, որպեսզի բարեփոխումներ իրականացնենք սոցիալական ոլորտում։

Արդյունքում մեր պայմանավորվածությունն առաջին հերթին չի կատարվել, որովհետև մենք Վոլոդյա Ավետիսյանի հետ պայմանավորվել ենք, որ ես ճշտումներ կկատարեմ հանրապետության ղեկավարության մոտ, ընդ որում, ես նրան չեմ ասել, որ Սերժ Սարգսյանի անունից է իմ խոսքը, այլ որպես Պ նախարար նրան հրավիրել եմ:

Պայամանավորվածությունն առաջին հերթին խախտվել է նրա կողմից, քանի որ մինչ իմ ճշտումներ կատարելը, նրանք շարունակել են իրենց գործընթացը: Որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա, նրա անցած ճանապարհը ես գիտեմ”:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նման պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ Ավետիսյանը ձեռք բերած պայմանավորվածությունը խախտել է և դրա համար բարձր ղեկավարությունը, էլիտան նրա դեմ քրգործ է հարուցել։

Նախարար Օհանյանը խնդրեց չխեղաթյուրել իր ասածները և կրկնեց, որ ինքը չի ասել, որ քրեական գործը հարուցվել է, քանի որ խախտվել է պայմանավորվածությունը, չնայած որպես զինվորական լավ գիտի, թե ինչ ասել է պայմանավորվածության խախտում, բանակ ու պատասխանատվություն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ