28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԴ որոշումն անիմաստ նո՞րմ էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեռ փետրվարի յոիթն գրավոր հարցումով է դիմել կառավարությանը, ՊԵԿ-ին և մի քանի նախարարների՝ կապված ՍԴ աշխատանքային որոշումը պրակտիկ գործարկելու հետ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Մինասյանն ու հավելեց, որ իր հարմանն արձագանքել են միայն Արդարադատության ու Էկոնոմիկայի նախարարությունները՝ այն էլ առաջինը հղում է արել Սահմանադրության համապատասխան հոդվածին, իսկ երկրորդը՝ հարն ուղղել ՀՀ աշխատանքի և ոցիալական հարցերի նախարարությանը:

Մինասյանը հարցը հետևյալն էր՝ ՛՛Բազմաթիվ գործատուներ ու հաշվապահներ հիմնվելով բազմաթիվ պաշտոնյաների հարցազրույցների, հայտարարությունների վրա ստիպված են եղել կատարել պահումներ և նաև աշխատակցիներին են ստիպել, որ ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր՝ պատճառաբաբելով, որ էլէկտրոնային հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս, որ չկատարվի այդ ընտրությունն ու չկատարվեն պահումներ՛՛,-նշեց պատգամավորը՝ նկատելով, որ ՍԴ-ի համապատասխան որոշմամբ՝ ֆոնդեր ընտրելը պարտադիր չէ, և պահումներն էլ աշխատակիցների ցանկությամբ պետք է կատարվեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Մինասյանին պատասխանեց նախ ժամկետի հետ կապված: Նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը շատ պատասխանատու է մոտենում այս հարցումներին և օրենքով սահմանված ժամկետում, որը երեկ է ավարտվել, ինքը պատասխանել է: Ինչ վերաբերում է  բովանդակությանը, ապա Ասատրյանը շեշտեց, որ իսկապես ՍԴ որոշմամբ մեկ հոդված և մեկ այլ հոդվածի մի մասը կասեցվել են մինչև մարտի 28-ի դատը:  Միաժամանակ նա շեշտեց, որ ուժերն ուժի մեջ է մտել հունվարի մեկից:

Մինասյանն արձագանքելով հարցրեց, թե նախարարը կարողէ  այստեղ հայտարարել, որ այսինքն ՍԴ որոշումն անիմաստ նորմ է պարունակում իր մեջ, քանի որ ամեն դեպքում պահումներ են կատարվում:

Նախարարը պատասխանեց, որ ՍԴ որոշումը իրենք որևէ ձևով չեն մեկնաբանել և հիմա էլ չի պատրաստվում մեկնաբանել: Նա նշեց, որ օերնքով կասեցված է 76-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ տույժ ու տուգանքներ չեն կիրառվելու և ավտոմատ ընտրություն չի կատարվում: Սակայն նա հորդորեց չմոռանալ այն քաղաքացիներին, ովքեր արդեն ընտրություն են կատարել, իսկ համակարգն արդեն ուժի մեջ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ