02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հայոց արծիվներ”-ի համագումարը՝ ինքնաձիգներով

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյան զորավարժարանում տեղի է ունենալու “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի 3-րդ համագումարը:

Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Henaran.am-ի հետ զրույցում համագումարը աննախադեպ որակեց, բայց արտառոց չհամարեց: Նա հիշեցրեց, որ 4-ամյա կազմակերպությունը երկու անգամ բացօթյա համագումար է արել. առաջինը՝ Մատենադարանի տարածքում, երկրորդը Ազատության հրապարակում:

“Հասարակական կամ քաղաքական ցանկացած կազմակերպություն կարծում եմ երկու տարին մեկ պիտի բացօթյա համագումար անի. ոչ թե գործունեւությամբ հաշվետու լինի, այլ ցույց տա իր կազմակերպության իրական անդամների թիվը”,-ասաց Ասրյանը:

Համագումարին մասնակցելու է 1500 մարդ, որից 1300-ը պատվիրակներ են կազմակերպության 300 մասնաճյուղերից, լինելու են կազմակերպության խորհրդի անդամները, հրավիրված են  արժանավոր հյուրեր: Համագումարի առաջին մասը տեւելու է կես ժամ՝ ելույթներ, խորհրդի եւ նախագահի ընտորւթյուններ, պարգեւատրումներ:

“Այնուհետեւ կրակային պատրաստվածություն է լինելու: 1300 պատվիրակները կրակելու են ինքնաձիգներով: Սա յուրօրինակ միջոցառման ձեւ է, քանի որ կազմակերպությունը  ռազմահայրենասիրական ուղղվածություն ունի, սա ես կարեւորում եմ”,-ասաց Խ. Ասրյանը:

Համագումարի կայացմանը մեծ աջակցություն է ցույց տվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համագումարին հրավիրված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Իհարկե, նախագահին, գերագույն գլխավոր հրամանատար պ-ն Սերժ Սարգսյանին հրավիրել ենք, բայց դեռ չգիտեմ մասնակցելու է թե ոչ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը “Սյունյաց արծիվների” եւ “Հայոց արծիվների” կայացման,  հզորացման գործում բացառիկ ներդրում է ունեցել”,-եզրափակեց Ասրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ