29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որ պատասխանատվությանը նայենք, հլա շատ մարդ կա…

՛՛Մենք ոչ մի բանից չենք վախենում՛՛,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներին: Այվազյանը շեշտեց, որ իրենք չեն էլ վախենա այն դեպքում, երբ այդ ուժերը փողոց դուրս գան:

Պատգամավորը մտահոգված է այն մարդկանց խնդիրներով, ովքեր դուրս են գալիս փողոց, սակայն  ոչ նրանով, որ ոչ իշխանական ուժերը լծակներ ձեռք կբերեն ու հաշվեհարդար կտեսնեն: ՛՛Այսինքն՝ ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ պատասխանատվության ենթարկեն, որ աշխատել ենք, դրա համա՞ր պիտի ենթարկեն: Տենց որ պատասխանատվությանը նայենք, հլա շատ մարդ կա, որ պատասխանատվության պիտի ենթարկեն՝ թե ըստեղ, թե ընդեղ՛՛,- նշեց նա:

Հարցին, թե ում նկատի ունի, ում է պետք պատասխանատվության ենթարկել, Այվազյանը պատասխանեց. ՛՛Համենայնդեպս ոչ ինձ: Օրինակ դուք ու՞մ նկատի ունեիք, որ ասեցիք պատասխանատվության ենթարկեն: Եթե ես մեղք եմ գործել, անկախ նրանից, որ եթե այս կյանքում պատասխանատվության չենթարկվեմ, Աստծո առաջ պատասխանատվության կենթարկվեմ՛՛:

Լրագրողները հիշեցրին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերը՝ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից միկրոինֆարկտ կտանի ՀՀԿ-ը: ՛՛Տեսքիցս երևո՞ւմ է, որ մի երկու հատ միկրոինֆարկտ եմ տարել՛՛,- կատակեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հանդիպումից ոչ ոք միկրոինֆարկտ չի տանի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ