02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը. քաղաքագետ

Լույս է տեսել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Агрессия Азербайджанской республики очертила границы» /Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները/ գիրքը, որն այսօր հեղինակը “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց լրագրողներին:

Գրքում տեղ են գտել Արցախի հերոսամարտի դեռ առաջին ամիսներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված գաղտնի փաստաթղթերը: Քաղաքագետը նշեց, որ սրանցով ևս ապացուցվում է, որ պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, այլ  Ադրբեջանը:

Գիրքը լույս է տեսել 800 օրինակով, այն չի վաճառվելու: Լ. Մելիք-Շահնազարյանը գրքի օրինակներից ուղարկել է Ռուսաստանի տարբեր հետազոտությունների ինստիտուտներ, Եվրախորհրդարան, պատրաստվում է ուղարկել նաեւ ԱՄՆ:

“Դեռ պատերազմի ժամանակ մեր հետախուզական աշխատանքների շնորհիվ ձեռք էինք բերել այս փաստաթղթերը, բայց հետո կորցրել էինք: Ահա նորից արխիվից գտել ենք այս փաստաթղթերը: Այսօր Ադրբեջանը ներկայացնում է, թե Հայաստանը դիմել է ագրեսիայի ու գրավել իր տարածքները: Իրականում այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրենք են սկսել ամեն ինչ: Հատկապես կարեւոր են երկու փաստաթղթեր, որոնցից մեկում Ադրբեջանի այդ օրերի ԿԳԲ-ի պետը երկրի պետքարտուղարին հորդորում է փակել Արցախի ու Հայաստանի միջև սահմանը, որպեսզի այնտեղ գործողություններ սկսելուց հետո Հայաստանը չկարողանա օգնության հասնել”,- ասաց բանախոսը` նշելով, որ սա ապացուցում է, որ ագրեսորը Ադրբեջանն է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ