02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոկորդին կանգնած

՛՛Հակասություններ առանձնապես չկան՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով ՀԱԿԿ-ԲՀԿ մոտեցումների վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, երեկ կայացած ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն ասել էին, որ հանդիպման ժամանակ իրենք նշել են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից են: Սրան հաջորդել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, թե երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ կան:

՛՛Հանդիպումների ժամանակ ամեն մեկն առաջ է քաշում իր կողմից առաջարկվող այն հարցերը, որն ուզում է քննարկել: Այդ հարցն իրենք իրենց կողմից առաջ են քաշել, բայց այն չի քննարկվել՛՛,-հավելեց Մարգարյանը:

Այսինքն` ԲՀԿ-ում դեմ են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, հարցին Մարգարյանը պատասխանեց.

՛՛ԲՀԿ-ում կողմ են այն օրակարգին, որը հիմա ձևավորել է և ձևավորվում է բոլոր չորս կուսակցությունների կողմից՛՛: Ըստ Մարգարյանի՝ դա ոչ միայն կառավարության հրաժարականին է վերաբերում:

՛՛Ոչ միայն կառավարության, այլև շատ հարցեր կան, որոնց շուրջ մենք համագործակցում ենք: Ուրիշ հարց օրակարգում չկա: Երեկ հանդիպման ժամանակ ուրիշ հարց չի քննարկվել, իհարկե, ՀԱԿ-ի կողմից ասվել է, որ իրենց համար դա մշտապես մնում է խնդիր, իրենց օրակարգում եղած հարցն է՛՛:

Այդուհանդերձ, ինչպես է Գագիկ Ծառուկյանը տրամադրված ”պարտնյորների” կողմից առաջ քաշվող Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին. ՛՛Գագիկ Ծառուկյանը կողմ է այն հարցերին, որ չորսով քննարկվում է: Մենք պայմանավորվել ենք, որ չորսով քննարկում ենք այն հարցերը, հետո նոր անցնում գործնական քայլերի՛՛:

Իսկ ում նկատի ուներ Ծառուկյանը, երբ ասում էր` այս հանդիպումներից որոշ մարդիկ առողջական խնդիրներ են ունենում. ՛՛Դե պիտի ուշադիր լինել, ով հիվանդանոց գնաց, նրանց է վերաբերում ուրեմն՛՛,-նշեց Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ