11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է ՀՅԴ-ը որոշել մաս չկազմել Կառավարությանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովից հետո այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմին` հետևյալ կազմով`  Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան,  Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել […]

“Հանրապետականները” կհավաքվեն շաբաթ օրը

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի տեղեկությունների նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նիստերը նշանակում եւ վարում է կուսակցության ղեկավարը: Կքննարկվեն ներքաղաքական հարցեր:  Նշենք, որ կուսակցության խորհրդի նիստ հրավիրված չէ, ըստ այդմ էլ ենթադրվում է, որ կադրային հարցեր չեն քննարկվի:

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ

Ադրբեջանցի լրագրող,  “Այնա-զերկալո”-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է ադրբեջանական apa.az-ը: Ներկայում լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով /պետական դավաճանություն/: Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է նաեւ Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական […]

Պետք է ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ցեղասպանության 99-րդ տարելիցի և տարածաշրջանային գործընթացների մասին: ’’ Արդեն երկու օրից կթևակոխենք հարյուր ամյակին, և Թուրքիայում և հայ իրականությունում կա մի ակնկալիք, թե ինչ տեղի կունենա հարյուր ամյակին, արդյոք որոշ պետություններ կճանաչեն ցեղասպանությունը, արդյոք Թուրքիան ինչ-որ քայլեր կանի’’,-նկատեց Կիրո […]

Հովիկ Աբրահամյանի հրավերով պատգամավորները Կառավարությունում են

Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն այս պահին Կառավարությունում էր: Ինչպես այսօր ”Հայկական ժամանակն” էր տեղեկացրել, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց հրավիրել է քննարկելու Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ՍԴ-ի որոշմամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, ”Ժառանգությունից” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: […]

Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ.2rd.am

2rd.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զրագացումներին, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների անցկացմանը: Ներկայացնում ենք մեկ հատված զրույցից: -Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որեւէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման […]

Զորի Բալայանը կրկին նամակ է գրել /վիդեո/

Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանը կրկին նամակ է գրել: Սակայն այս անգամ Բալայանը նամակ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, տարբեր քրիստոնեական կազմակերպություններին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են մտավորականները լռում Քեսաբի հետ կապված իրադարձությունների հետ կապված: ՛՛Ինչպես Շուշիի պարագայում էր, երբ մենք թիրախ էինք վերցրել Շուշիի ազատագրումը, այդ ժամանակ մոտ 200 […]

Հայ-թուրքական արձանագրություններն ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին Թուրքիայի իրական դեմքը. Շարմազանով /վիդեո/

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպված ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն եղել ի վնաս Ցեղասպանության դատապարտման գործընթացին: ՛՛Հայ-թուրքական արձանագրությունները որևէ  վնաս ոչ ցեղասպանության դատապարտման գործընթացին, ոչ առհասարակ Հայաստանի […]

ՕԵԿ առաջնորդն արժեք չունի. Տիգրան Կարապետյան

“Ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, ՕԵԿ  նախագահ Արթուր Բաղդասարյանը արժեք չունի՝ “զրոյական է”: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը: “Մտնում է կոալիցիա, դուրս է գալիս կոալիցիայից: Քառյակ, եռյակ, ընդդիմություն, իշխանություն… քաղաքական ուժերը կարծես թե շանտաժ են անում միմյանց` ասելով, որ ընդդիմություն են մտնում, հետ գնում իշխանություն: Հայաստանում ընդդիմություն չկա, միակ ընդդիմությունը մենք ենք` […]

Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց, ում վիրավորել էր /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին “Ռոսիա 1” հեռուստաալիքի “Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ” հաղորդման ուղիղ եթերում ներողություն է խնդրել “Ռուսաստանն այսօր” տեղեկատվական գործակալության լրագրողուհուց` ասելով, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել, տեղեկացնում է РБК-ն: Ժիրինովսկին նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի