06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու է ՀՅԴ-ը որոշել մաս չկազմել Կառավարությանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովից հետո այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմին` հետևյալ կազմով`  Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան,  Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան: 
Ապա ներկայացվեց ԳՄ-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է.  ՛՛Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակություն է իր գործունեությունն ընդդիմադիր դաշտում՝ փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրի ներկայացմամբ՛՛:

Ռուստամյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել նաև ԳՄ-ի անդրանիկ նիստը, որտեղ որոշվել է, թե ովքեր են լինելու հիմնական պատասխանատուները:

Հարցին, թե արդյոք յոթ կետերի չընդունումն էր պատճառը, որ Դաշնակցությունը որոշեց մաս չկազմել ձևավորվող Կառավարությանը, Ռուստամյանը դրական պատասխանեց, որ այդ դուռը բաց են թողել իշխանություններն ու ասում են, որ այդ յոթ կետերին անդրադառնալու են: ՛՛Եթե դրանք լիարժեք ընդունվեին, մենք պատրաստ էինք ստանձնել ամբողջական պատասխանտվություն: Մեզ համար ինքնանպատակ Կառավարության մեջ մտնելու խնդիր չկա, շարունակում ենք պահանջել յոթ կետերի հետ կապված համապատասխան քայլերի իրակացում՛՛: Պատգամավորը շեշտեց, որ եթե Կառավարությունն ըդնունի այդ կետերը, իրենք պատրաստ կլինեն մաս կազմել:

՛՛Հարաբերությունը Կառավարության հետ շարունակվելու է պայմանավորվել այդ յոթ կետերի ընդունմամբ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ