15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ցեղասպանության 99-րդ տարելիցի և տարածաշրջանային գործընթացների մասին:

’’ Արդեն երկու օրից կթևակոխենք հարյուր ամյակին, և Թուրքիայում և հայ իրականությունում կա մի ակնկալիք, թե ինչ տեղի կունենա հարյուր ամյակին, արդյոք որոշ պետություններ կճանաչեն ցեղասպանությունը, արդյոք Թուրքիան ինչ-որ քայլեր կանի’’,-նկատեց Կիրո Մանոյանը:

Բանախոսը չի ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ, սակայն կարծում է որ ցեղասպանության ժխտման մի զոհ էլ Թուրքիայի հասարակությունն է, քանի որ զրկված է`  իր պատմությունը ճշմարիտ տեսնելու իրավունքից. ’’Հայ հասարակությունը այս առնչությամբ պետք է որոշ քայլեր անի, պետք է մղենք այդ հասարակությանը ճանաչելու իր պատմությունը’’:

Մանոյանը անդրադարձավ նաև Հայաստանում  ԱՄՆ դեսպանի  երեկվա հայտարարությանը, որտեղ վերջինս նշել է, որ  ուժեղ հայտարարություն է հնչելու Վաշինգտոնից.  ’’Բայց ես կարծում եմ որ դա այդպես չէ, քանի որ ժամամակից շուտ արված այդ հայտարարությունը կարող է  մղել Թուրքիային, որ նրանք փորձեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Սակայն հարկավոր է դեռ սպասել , տեսնել , թե ինչ բառերով կխոսի ու դեպքերը կբնորոշի ԱՄՆ նախագահը”:

Մանոյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին. “Մեզ հարկավոր է այս տարի ձերբազատվել այդ արձանագրություններից, քանի որ Թուրքիան անընդհատ օգտագործում է դա աշխարհին ասելու համար , որ Հայաստանի և Թուրքիահի մեջ գործընթաց կա: Արձանագրություններով մեր կողմից Թուրքիային տված լծակը հարկավոր է հետ վերցնել”,-հավելեց ՀՅԴ ներկայացուցիչը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ