11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

Նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով: 

Սեւանից մի կաթիլ ջուր Ադրբեջան չի գնում. Սերժ Սարգսյան /վիդեո/

“Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի իրագործման դեպքում մենք կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են գիտություն: Կառավարությունը պետք է ուղիներ գտնի այդ հարցը լուծելու համար”,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հաշվետու տարեկան ժողովում ասաց  ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:  Ակադեմիկոսը նաեւ տեսակետ հայտնեց, որ  գիտությունն ու գիտնականներն արժանի չեն այն վերաբերմունքի, որ արժանանում են կառավարության և հանրության կողմից:  “Թուրքիայում ուսուցիչն ու […]

Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կակտիվանան. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ, գրում է ադրբեջանական Apa.az-ը: Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ՛՛ստատուս քվոյի՛՛ անընդունելիության հարցը։ ՛՛Մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է շարունակվեն բանակցությունները հաջորդող ամիսների ընթացքում։ Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով […]

Քոչարյանը հավատում է Քոչարյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր facebook-ի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չի հավատում Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ վերջինս չի ուզում երրորդ անգամ դառնալ նախագահ կամ նախագահի ժամկետը լրանալուց հետո՝ վարչապետ։ Գիտեք սա այն դեպքն է, որ ես լիովին համամիտ եմ պարոն Քոչարյանի հետ, քանզի քաղաքական դաշտում հավատալ խոստումներին […]

Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որեւէ պաշտոնի հավակնություն չունի

Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ […]

Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին  համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:              «Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա […]

Զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները. Հ. Աբրահամյան. news.am

Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Նա մասնավորապես ասել է. ՛՛Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների եւ […]

ՀՀԿ-ից ո՞վ կվերցնի պատգամավորական մանդատը

Ինչպես արդեն հայտնել ենք, Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:  Նշենք, որ Ճշմարիտյանը ԱԺ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր էր: Ցուցակում հաջորդը Վահրամ Մկրտչյանն է: Վերջինս ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահն է:  Սակայն նկատենք, որ արդեն լրատվամիջոցներում լուրեր կան, որ մանդատը վերցնելու է ցուցակի հաջորդ համարը՝ ՀՀԿ խորհրդի […]

“Արծիվ փոխնախարա՞րն ա չէ”. նոր պաշտո՞ն Խաչիկ Ասրյանին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի տեղակալ, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը նորից սկսվել է ակտիվ շրջանառվել այս կամ այն պաշտոնի համար: Henaran.am-ը անձամբ Ասրյանից փորձես ճշտել՝ իրականությանը համապատասխանում են հերթական լուրը թե ոչ: “Ես տեղյակ չեմ: Շարունակում եմ աշխատել եւ իմ գործառույթները իրականացնել”,-ասաց նա: Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ ճանաչում են արդյոք երեւանցիները […]

՛՛Այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեին՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինտրված ազատ կադրային քաղաքականությունն անհրաժեշտ էր: ՛՛Անհրաժեշտ մի բան է, այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեն, եթե իր կադրերով չփորձի իրականացնել իր կադրային ծրագրերը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադեյանը: Հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ էական փոփոխություններ են լինելու նոր Կառավարության ձևավորմամբ, արդյոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի