15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեին՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինտրված ազատ կադրային քաղաքականությունն անհրաժեշտ էր: ՛՛Անհրաժեշտ մի բան է, այլապես վարչապետի ձեռքերը կապված կլինեն, եթե իր կադրերով չփորձի իրականացնել իր կադրային ծրագրերը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադեյանը:

Հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ էական փոփոխություններ են լինելու նոր Կառավարության ձևավորմամբ, արդյոք իրականություն կդառնա, պատգամավորը դրական պատասխանեց՝ նշելով, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սուր իրավիճակների ճգնաժամ է:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ Կառավարության ծրագրի հիմքում պետք է լինի նախագահի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն, ապա Բադեյանը նկատեց. ՛՛Ծրագիրը կարող է անփոփոխ լինել, իհարկե, նախագահի նախընտրական ծրագիրն է, անփոփոխ էլ պետք է մնա, քանի որ նախագահի խոստումներն են, որոնց հիման վրա ընտրվել է, և ցանկացած Կառավարություն պետք է սպասարկի այդ ծրագրերը, հիմա մեկի մոտ հաջող է ստացվում, մեկի մոտ անհաջող է ստացվում, այստեղ խնդիրը, թե ինչ մարդիկ են իրագործում: Հիմա Կառավարությունը ձևավորում է  Հովիկ Աբրահամյանը, որ իր ամբողջ կյանքով ցույց է տվել, որ սուր իրավիճակների կառավարիչ է, ի վիճակի է հավաքել մարդկանց ու իրականցնել իր մտադրությունները, նրան ազատություն տրված է նրան, ինչ որոշում կկայացնի, ինչ ընտրություն կանի, կարծում եմ, ճիշտ ընտրություն կանի՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ