11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յանուկովիչը վերադարձել է Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինա է վերադարձել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ըստ այդ տեղեկությունների` Յանուկովիչը հայրենիք է վերադարձել այսօր վաղ առավոտյան, տեղեկացնում է m24.ru-ն: Լրատվամիջոցները հղում են անում Յանուկովիչի շրջապատին, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին առայժմ չկա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից եւ գտնվում էր Ռուսաստանում, իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ […]

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայությանկողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»   Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ   Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի […]

Ինչ կապ ունի Առողջապահության նորանշանակ նախարարը Քոչարյանի հետ. Հրապարակ

Քոչարյանական կադրերը կամաց-կամաց ներդրվում են կառավարությունում: Երեկ  Առողջապահության նախարար է նշանակվել Իզմիլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Վերջինս Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է, և նրա կարիերայի համար կանաչ լույս է վառել Ռ. Քոչարյանը: Շարունակությունը՝ ՛՛Հրապարակի՛՛ այսօրվա համարում:

Մարզպետը կդառնա նախարար. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ բնապահպանության նախարարի հարցը գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Պաշտոնի հանձնում-ընդունո՞ւմ Վարդան Այվազյանի հետ. Հայկական ժամանակ

Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի՝ Մովսիսյանի հետ իրենք քննարկել են գործնական հարցեր։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, ՛՛Հայկական ժամանակը՛՛ մի քանի հարց է ուղղել Արմեն Մովսիսյանին. – Պարոն Մովսիսյան, ՛՛Նաիրիտ՛՛  գործարանում ռուսական ՛՛Ռոսնեֆտ՛՛ ընկերությունը ցանկանում էր ներդրումներ  կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։ – Նոր կառավարաթյունը կձևավորվի, […]

Կորյուն Նահապետյանը կփոխարինի՞ Հրայր Թովմասյանին. Հայկական ժամանակ

Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին: Երեկ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում Նահապետյանը հայտնել է, որ որևէ առաջարկ չի ստացել։ ՛՛Ես նման առաջարկ չեմ ստացել՛՛,-նշել է Նահապետյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ ինքն էլ է նման լուրեր լսել: ՛՛ […]

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով եւ պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն.Սերժ Սարգսյան

Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության օրվա կապակցությամբ:   “Սիրելի՛ հայրենակիցներ,  Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որեւէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: […]

Հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, – Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ  հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը, – Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան […]

Վառեցին Թուրքիայի դրոշը. սկսվեց ջահերով երթը /լրացված, վիդեո, ֆոտո/

     Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Ազատության հրապարակից հերթական անգամ մեկնարկեց  ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես միշտ այն նախաձեռնել է ՀՅԴ-ն:     Ջահերով երթին մասնակցեց նաեւ  Հայաստանի երիտասարդական հիմանդրամի: Հիմանդրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սա այն օրն է, որ պիտի մի կողմ դնել կուսակցական, […]

Կրիմինալ աշխարհը Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնո՞ւմ

”Բոլոր երկրներում բոլոր ժամանակներում հանցագործ մարդիկ եղել և իշխանությունների մեջ, և իշխանություններից դուրս, այնպես որ քաղաքականության հետ նրանք սերտ կապ ունեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:  Հարցին, թե հայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունների, մասնավորապես վարչապետի փոփոխություն հետ կապ ունեցել են քրեական աշխարհի ներկայացուցիչները, նա արձագանքեց. ”Մեր երկիրը վարչապետ ո՞ւնի ու փոխվե՞լ է, ես առաջին անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի