15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վառեցին Թուրքիայի դրոշը. սկսվեց ջահերով երթը /լրացված, վիդեո, ֆոտո/

     Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Ազատության հրապարակից հերթական անգամ մեկնարկեց  ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես միշտ այն նախաձեռնել է ՀՅԴ-ն:

    Ջահերով երթին մասնակցեց նաեւ  Հայաստանի երիտասարդական հիմանդրամի: Հիմանդրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սա այն օրն է, որ պիտի մի կողմ դնել կուսակցական, քաղաքական, խմբային նկրտումներն ու տեր լինենք մեր պահանջատիրությանը:

     ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Ազատության հրապարակում հաստատեց այն իրողությունը, որ մենք պահանջատեր ենք եւ մինչեւ վերջ պայքարելու ենք արդարության համար:

    “Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում: Այսօր Թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզնից եւ Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ երթերից եւ փորձել  է խաբել աշխարհին՝ ներողության փոխարեն ցավակցություն հայտնելով, կարծես թե երկրաշարժ է եղել, եւ մարդիկ են մահացել: Մենք “Ո´չ” ենք ասում ժխտողական քաղաքականությանը եւ շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում”,-ասաց Մանոյանը:

Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ հիշեցրեց Նժդեհի այն խոսքերը, որ Հայրենիքը չեն ուրանա, քանի որ նման երիտասարդություն ունենք:

 Այնուհետւեւ վառեցին Թուրքիայի պետական դրոշը, եւ մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: “Հայաստան, Հատուցում, Պահանջում ենք” վանկարկումների ներքո են ջահակիրները շարունակում երթուղին:

 

Մանրամասները քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ