15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեւանից մի կաթիլ ջուր Ադրբեջան չի գնում. Սերժ Սարգսյան /վիդեո/

“Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի իրագործման դեպքում մենք կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են գիտություն: Կառավարությունը պետք է ուղիներ գտնի այդ հարցը լուծելու համար”,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հաշվետու տարեկան ժողովում ասաց  ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը: 

Ակադեմիկոսը նաեւ տեսակետ հայտնեց, որ  գիտությունն ու գիտնականներն արժանի չեն այն վերաբերմունքի, որ արժանանում են կառավարության և հանրության կողմից: 

“Թուրքիայում ուսուցիչն ու դասախոսն ավելի է ստանում, քան նախարարը: Մեզ մոտ նվազագույնն են ստանում: Չի կարելի այդպես շարունակել ու սպասել մեծ գիտական նվաճումներ”,- ասաց ակադեմիկոսը: Ռուբեն Ջրբաշյանն անդրադարձավ նաեւ Սեւանի խնդրին՝ նշելով, որ ջուրը գնում է դեպի Ադրբեջան:
Ժողովին մասնակից  Սերժ Սարգսյանը նախ փարատեց ակադեմիկոսի կասկածները՝ նշելով, որ կառավարության կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին:

“Ցանկացած առիթով կարող են լինել դժգոհություններ: Եթե նախագահը, կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա”,- ասաց Սերժ Սարգսյանը: 

Ապա նախագահը հերքեց, որ Սեւանի ջուրը հարեւան պետություն է գնում:

“Ոչ մի կաթիլ Ադրբեջան չի մտնում, հավաստիացնում եմ:Ազգային ժողովը Սեւանի մասին ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան: Այդ հիմնավորումները նկատի ունենալով, կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու”,-ասաց երկրի նախագահը:

“Ցանկացած առիթով կարող են լինել դժգոհություններ: Եթե նախագահը, կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա”,- ասաց Սերժ Սարգսյանը: 

Նախագահի պատասխանի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ