22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Արծիվ փոխնախարա՞րն ա չէ”. նոր պաշտո՞ն Խաչիկ Ասրյանին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի տեղակալ, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը նորից սկսվել է ակտիվ շրջանառվել այս կամ այն պաշտոնի համար:

Henaran.am-ը անձամբ Ասրյանից փորձես ճշտել՝ իրականությանը համապատասխանում են հերթական լուրը թե ոչ:

“Ես տեղյակ չեմ: Շարունակում եմ աշխատել եւ իմ գործառույթները իրականացնել”,-ասաց նա:

Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ ճանաչում են արդյոք երեւանցիները Ասրյանին եւ ինչ պաշտոնի կուզեին տեսնել նրան:

Հարցվողներից համարյա բոլորը գիտեին փոխնախարարին: “Արծիվ փոխնախարա՞րն ա չէ ինքը”, “Էն որ նախագահի մասին լավ բաներ ա ասում, հավատարիմ ա Սերժ Սարգսյանին”, “Լավ տղա ա, վատ բան չենք լսել”՝ ահա նման տեսակետներ հնչեցին:

Իսկ Ասրյանին մարդիկ ուզում են տեսնեն ավելի լավ պաշտոնում՝ կոնկրետ չնշեցին:

“Մենակ իր սրտով լինի ու Աստված կտա”,-ասաց տիկին Մարիամը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ