16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զորի Բալայանը կրկին նամակ է գրել /վիդեո/

Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանը կրկին նամակ է գրել: Սակայն այս անգամ Բալայանը նամակ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, տարբեր քրիստոնեական կազմակերպություններին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են մտավորականները լռում Քեսաբի հետ կապված իրադարձությունների հետ կապված: ՛՛Ինչպես Շուշիի պարագայում էր, երբ մենք թիրախ էինք վերցրել Շուշիի ազատագրումը, այդ ժամանակ մոտ 200 նամակ եմ ես ուղարկել և միայն Քերոլայն Քոքսն էր արձագանքել և իր հերթին էլ ինքն էր 200 տեղ ուղարկել այդ նամակները, հիմա էլ Քոքսը մեզ կրկին օգնում է։ Այսինքն՝ քեսաբահայության խնդրով իմ նամակներին միայն բարոնուհի Քոքսն է արձագանքել՛՛,-հայտնեց նա։

Հարցին, թե ինչու է ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա լռում, երբ Թուրքիան կրկին ոչնչացնում է հայերին, Քեսաբում տեղի են ունենում իրադարձություններ, որտեղ կրկին թատերաբեմում հայերն են, նա պատասխանեց. ՛՛Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է աշխարհը, երբ ասում են, թե ճշմարտությունն է պետք ասել, սա նշանակում է՝ կոնկրետ աշխարհի տեղը գործում է Ամերիկան և նրա ՆԱՏՕ-ն, իսկ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, ապա նա, ինչ էլ որ անում է, անում է համոզված լինելով, որ կարող է այդ հարցի տակից դուր գալ։ Եվ ուրեմն, լռում է առաջին հերթին Ամերիկան, իսկ երբ նա սկսում է աղմկել ,մի բան ստացվում է՛՛։

Նա նշեց, որ Քեսաբում եղել է, և այնտեղ ուղղակի դրախտ էր նախքան Թուրքիայի հերթական ոճրագործությունը: ՛՛Երբ ՛՛Կիլիկիա՛՛ նավով մենք հասել ենք մինչև այդտեղ, ես երկու օր անց եմ կացրել Քեսաբում և Քեսաբիայում: Այնտեղ 11 հայկական գյուղ կա, և ոչ թե միայն մեկ քաղաք, այսինքն՝ այսպես ասած հայկական շրջկենտրոն է։ Ես տեսել էի իմ աչքերով իսկական դրախտ, այնտեղ կային եկեղեցիներ՝ 700 տարի առաջվա, 1200 տարի առաջ կառուցված, կային այնպիսի այգիներ, ինչպիսին ոչ մի տեղ չեմ տեսել, հավանաբար դրանք կարող էին լինել միայն դրախտում, և այդ բոլորը հիմա ոչնչացվում է, իսկ աշխարհը լռում է՛՛։ Ըստ Բալայանի՝ երբ ասվում է աշխարհ, պետք է նաև ասել, թե կոնկրետ ով է լռում և ով պիտի խոսի։ ՛՛Նաև Ռուսաստանն է այդ հարցում լռում, առաջին մի քանի օրը խոսում էին և հետո լռեցին, յուրաքանչյուրն իր ցավն է առաջ տանում, մենք պետք է գոռանք, խոսենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չլռեն, մեզանից է կախված ամեն ինչ՛՛,-նկատեց գրողը։

Բալայանին ցավ է պատճառոմ այն, որ Թուրքիան կրկին գտել է ՛՛հարմար՛՛ պահն ու նոր ոճիր է իրագործում: ՛՛Նա կարողացել է պահը բռնացնել, ինչպես 1914 թ-ին էր, երբ Թալիաթն ասaց, որ մենք պետք է օգտագործենք այս հանգամանքը, երբ գերտերությունները զբաղված են իրենց գործերով, և մեր գործը կատարենք և վերջնականապես ոչնչացնենք հայությանը։ Եվ այստեղ էլ ժամանակն են օգտագործում նույն հարցի համար։ Նրանք թիրախ են վերցրել ոչ միայն քեսաբահայությանը, այլ ամբողջ Սիրիայում գտնվող Հալեպի ու Դամասկոսի հայությանը։ Միայն Հալեպում գտնվում են մի քանի փողոց, որ զուտ հայկական են, և այս ամեն ինչը ոչնչացրել են։ Այնպես որ ուղղակի պահն են հարմար գտել, ինչպես եղել է 14 թ-ին և ինչպես եղել է միշտ՛՛,-շեշտեց Արցախի հերոսը։

 

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ